1.Գրի՜ր մտքերդ՝ «Բան ունեմ ասելու » վերնագրով։
2.Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվում էր և ընկնում լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցնում էր գիտակցությունը և ուշքի էր գալիս գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարում էր: Նրան ալպինիստները գտնում էին միայն հաջորդ կիրակի:
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրացավ Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվեց և ընկավ լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցրեց գիտակցությունը և ուշքի եկավ գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարեց: Նրան ալպինիստները գտան միայն հաջորդ կիրակի:
3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս արտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ ստեղծեին և, հավանաբար, կարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս արտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ ստեղծեին և, հավանաբար, կարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Տեքստերի բայաձևերը նույնն են, տարբերություն չկա:
4..Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ
(գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծել է մարդու հոգին և տակնուվրա արել է էությունը, այլև առաջացրել է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չեք ցանկանում տառապել, մի՛ նախանձեք»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն եղել են: Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ գտել են: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:
5.Տրված բառերից որքան հնարավոր է ածանցավոր բայեր կազմիր։
Ա. Ընկեր, թանձր, խոր:
Բ. Վախ, կամ, մոտ:
Գ. Հաս, անց, հագ:
Դ-. Թիռ, սառ, կիպ:
Ա. Ընկեր, թանձր, խոր
Ընկերվել, ընկերանալ, ընկերացնել
Թանձրանալ, թանձրացնել
Խորանալ, խորացնել
Բ. Վախ, կամ, մոտ
Վախենալ, վախեցնել
Կամել, կամենալ, կամացնել
Մոտենալ, մոտեցնել
Գ. Հաս, անց, հագ
Հասնել, հասունանալ, հասունացնել
Անցնել, անցկացնել
Հագնվել, հագցնել
Դ. Թիռ, սառ, կիպ
Թիռել, թռցնել
Սառել, սառեցնել
Կիպել, կիպացնել