Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

1.Ամանաորյա բարեմաղթանքներ գրիր․․․

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թող նոր տարին խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն բերի քո ընտանիքին:


Թող 2025-ը լինի հաջողության, սիրո և առողջության տարի՝ լի դրական պահերով ու պայծառ երազանքներով:


Թող Ամանորի հրաշքը միշտ շողա ձեր տանը, և տարին ձեզ համար բերի մեծ հաջողություններ:

2.Պատմի՜ր քո սիրած ամանորյա ֆիլմի մասին։

Իմ սիրած ամանորյա ֆիլմը Տանը մենակն է։ Այս ֆիլմը հիանալի կերպով համատեղում է հումորն ու ամանորյա տրամադրությունը։ Մանկական անկեղծությունն ու սրտառուչ պահերը օգնում են մեզ հիշել ընտանիքի և ջերմության կարևորությունը՝ հատկապես Ամանորի օրերին։ Փոքրիկ Քևինը, մնալով տանը մենակ, խելացիությամբ ու հնարամտությամբ հաղթահարում է բոլոր խոչընդոտները՝ պահպանելով տունը կողոպտիչներից։

3.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ: Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից: Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր: Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի: Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ: Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ

4.Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:

ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:

Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

ա) Երբ գետը զայրանում է, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
բ) Գետը զայրանում է, թե չէ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
գ) Գետը զայրանում է, որովհետև կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

5..Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները: Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն: Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել: Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի: Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Leave a comment