Գնահատե՛ք Թուրքիայի աշխարհագրական դիրքը, ցո՛ւյց տվեք դրա առանձնահատկությունները:
Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում՝ Եվրոպայում և Ասիայում։ Թուրքայի տարածքում են Սև ծովը Միջերկրականին միացնող Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։ Թուրքիան կամուրը է Եվրոպայի և Ասիայի միջև։
2. Բնութագրե՛ք Թուրքայի պետական կարգը:
Ժամանակակից Թուրքիայի ներկա տարածքը քաղաքակրթության հնագույն օջախներից է: Այստեղ են ձևավորվել և հետագայում տարածվել հնդեվրոպական նախալեզուն և հնդեվրոպական ժողովուրդները: Այդ տարածքը Ք. ա. II հազարա մյակից մտել է աշխարհի տարբեր պետությունների կազմի մեջ (Ասորեստան, Հռոմե-ական կայսրություն, Արաբական խալիֆայություն, Բյուզանդիա)։ Այդ տարածքի արևելյան մասում է կազմավորվել հայ ազգը, ձևավորվել հայոց պետականությունը:
1923 թ․ Փոքրասիական և Հայկական բարձրավանդակների և դրանց հարակից որոշ հատվածներն ընդգրկող, նախկինում հույներով և հայերով բնակեցված տարածքներում Թուրքիան հռչակվեց հանրապետություն։ Մահմեդական արևելքում Թուրքիան հանրապետություն հռչակված առաջին երկիրն է։ Պետական կարգով Թուրգիան խորհրդարանական հանրապետություն է։
3. Բնութագրե՛ք Թուրքիայի բնական պայմանները և ռեսուրսները, դրանց նշանակությունը տնտեսության տարբեր ոլորտների համար:
Թուրքիան լեռների և սարահարթերի երկիր է։ Թուրքիան ունի հարուստ բնական ռեսուրսներ, այդ թվում՝ երկաթն ու ածուխը, որոնք հիմնական են արդյունաբերության համար, ինչպես նաև անտառներ, գյուղատնտեսական հողեր, որոնք կարևոր են երկրի տնտեսական զարգացման համար: Թուրքիան նաև հարուստ է սնդիկի, ծարիրի, քրոմի, վոլֆրամի, պղնձի հանքա-քարի պաշարներով: Սև մետաղների շարքում կարևոր տեղ են գրավում քրոմը (հա-մաշխարհային պաշարների 8%-ը) և մանգանը:
Զգալի են նաև ածխի, տուֆի, պեռլիտի, ծծմբի, կերակրի աղի պաշարները: Թուրքիան թեև գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում, սակայն նրա տարբեր մասերում կլիմայական պայմանները տարբեր են: Թուրքիայի գետերը լեռնային են, արագահոս և սահանքավոր: Վերին հոսանք-ներում գետերն օժտված են ջրաէներգետիկ մեծ ներուժով, որի օգտագործումն այս-տեղ սկսվել է վերջին տասնամյակներում: Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը` Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը, ինչպես նաև Սև ծովի ավազանին պատկանող Ճորոխը:
Մեծ է գետերի ոռոգիչ նշանակությունը: Դրանց վրա կառուցվել են ջրամբարներ և ջրաէլեկտրակայաններ: Թուրքիայի լճերը մեծ մասամբ փոքր են, անհոսք և աղի: Ամենախոշորը Վանա լիճն է: Անատոլիական սարահարթում է գտնվում Թուզ լիճը: Որոշ լճերում աղ է արդյունահան վում:
4. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում։
Այն ունի շատ մեծ դեր, քանի որ կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև, ունի շատ օգտակար հանածոներ, զբոսաշրջության կենտրոններ և լողափեր։