Ամանորը Չինաստանում , որը 1911 թվականից սկսած բառացիորեն թարգմանվում է Գարնան տոն, հին ժամանակներից համարվում է ամենաերկարատև և գլխավոր տոնը Չինաստանում և Արևելյան Ասիայի մնացած երկրներում: Ամանորյա այդ ժամանակահատվածում չինացիների մեծամասնությունը հավաքվում են ընտանիքներով իրենց ամենամյա վերամիավորման ընթրիքին։Նոր տարվա առաջին օրը սկսում են հրավառությամբ և խնկավառությամբ։ Հրավառությունը պետք է վախեցներ չար ոգիներին։ Օրվա վերջում ընտանիքը ողջունում է աստվածությունների վերադարձը տուն, ոգիների աշխարհ այցելելուց հետո, որտեղ նրանք «հաշվետվություն են տվել» անցած տարվա մասին, որից հետը ընտանիքը հարգանքի տուրք է մատուցում նախնիներին։Հին առասպելի համաձայն, յուրաքանչյուր նոր տարվա սկզբում չինացիները ստիպված են եղել թաքնվել Նյան անունը կրող հրեշից (չինարեն 年 (nián) նշանակում է «տարի»): Նյանն այցելում էր հենց Ամանորի առաջին օրը, որպեսզի խժռի հոտը, ցորենը և սննդի պաշարը, իսկ երբեմն նույնիսկ գյուղական բնակիչներին, հատկապես երեխաներին։ Որպեսզի պաշտպանեն իրենց, բնակիչները ամեն նոր տարվա գալու հետ, ուտելիք էին դնում շենքի մուտքի մոտ, դռան դիմաց։ Ընդ որում ավանդության համաձայն համարվում էր, որ ինչքան շատ լիներ ուտելիքը, այնքան բարի և զիջող կլիներ կենդանին։ Մարդիկ հավատում էին, որ երբ Նյանը կհագենա իր համար նախապատրաստված ուտելիքից, նա այլևս չի հարձակվի մարդկանց վրա և հանգիստ կթողնի նրանց։
Մի անգամ մարդիկ տեսան, որ Նյանը վախեցավ փոքրիկ երեխայից, որը կարմիր շոր էր հագել և որոշեցին, որ նա վախենում է կարմիր գույնից։ Այդպես, այդ ժամանակից սկսած ամեն անգամ, երբ գալիս է Ամանորը, մարդիկ իրենց տների պատուհաններից և դռներից կախում են կարմիր լուսարձակներ։ ընդունված էր նաև կատարել հրավառություն, որպեսզի վախեցնեն Նյանին։
Այս տարի ես անցնում եմ նոր առարկա`հայրենագիտություն որը ոչ միայն նորություն էր ինձ համար ,այլև կարծում եմ ընկերներիս համար նույնպես։Այս 4 ամիսների ընթացքում մենք գնացել ենք տարբեր տեղեր, ճամփորդել ենք, այցելել ենք Էրեբունի թանգարան, ինչպես նաև լիքը հետաքրքիր և ուսումնական նյութեր ենք սովորել մեր դասաժամերի ընթացքում։Շատ տարբեր նախագծեր ենք իրականացրել, որից ամենաշատը ես հավանել եմ Էրեբունի թանգարան և Էրեբունի ամրոց մեր ճամփորդությունը, որտեղ ես առաջին անգամ էի այցելում և մասնակցում պեղումների աշխատանքներին ,որը ինձ համար շատ հետաքրքիր էր։Եվ կարծում եմ, որ դեռ շատ կճամփորդենք և նորանոր բացահայտումներ կանենք մեր շատ սիրելի ընկեր Սոնայի հետ միասին։
Ահա ներկայացնում եմ իմ այս չորս ամսվա կատարած աշխատանքների հղումները`
Նոր տարվա տոնակատարություններն սկիզբ են առել Բաբելոնում, մ. թ-ից 4 հզ. տարի առաջ: Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին), որը համընկնում էր մ. թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:
2005 թ-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով: Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռեւս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեր պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության պատճառով Հայաստանում ամենևին էլ տխուր չի եղել։ Մեր հայկական հին Նոր տարին շատ գեղեցիկ մի առասպել ունի։ Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եւ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։ Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում։ Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձևով հատուկ բլիթներ էին թխվում. եթե հերաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով և այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եւս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բերում տուն, և մինչեւ Սուրբ ծննունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։
Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները: Այն կառուցվել է Ք.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի կողմից, ով համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի): Այսօր արդեն 2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ հնագիտական հուշարձանն է Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։
Էրեբունի ամրոցը, չնայած հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հանրապետական նշանակության հուշարձան, գտնվում է անմխիթար վիճակում: Ամրոցի պարսպի և շինությունների որոշ հատվածներ վերջին տարիներին փլուզվել կամ քայքայվել են:
Էրեբունի թանգարան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը:
Էրեբունի վարչական շրջան
Էրեբունի շրջան, շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հա տարածք:
Սահմանակից է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերին։ Համաձայն 2015 թվականի վիճակագրական տվյալների՝ շրջանն ունի 126.100 բնակիչ։
Էրեբունին ունի 48 կմ² տարածք (Երևանի քաղաքի ընդհանուր տարածքի 21.52 %-ը), որից 29 կմ² զբաղեցնում են բնակելի կամ առևտրային շենքեր, շինությունները: Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է: Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան: Սասունցի Դավիթ հրապարակը մետրոյի կայարանի հետ միասին կազմում է թաղամասի հիմքը: Թաղամասի հիմնական փողոցներն են՝ Էրեբունի փողոցը, Սասունցի Դավիթ փողոցը, Ազատամարտիկների փողցը, Իվան Այվազովսկու փողոցը, Դավիթ Բեկ փողոցը, Արին Բերդ փողոցը, Արցախի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը։
Էրեբունին Երևանի խոշոր արդյունաբերական թաղամասն է` մեծ գործարաններով:
Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում:
Թաղամասի բնակչության տրանսպորտային կարիքները բավարարելու համար նախատեսված է Սասունցի Դավիթ մետրոյի կայարանը, իսկ Երևանի երկաթուղային կայարանը գտնվում է շրջանի Սասունցի Դավիթ հրապարակում: Էրեբունում գտնվում է նաև Երևանի կենտրոնական բանտը, որը հայտնի է որպես «Էրեբունի քրեակատարողական հիմնարկ»:
Մեր հայկական խոհանոցը լիքն է բազմապիսի համեղ ճասատեսակներով:Դրանցից կարող եմ առանձնացնել ինձ համար շատ սիրելի ավանդական խաղողի թփով տոլման,որը շատ հաճախ է պատրաստվում մեր տանը,քանի որ ես այն շատ եմ սիրում:Կարող եմ ասել,որ մեր ավանդական տոլման բացառիկ ճաշատեսակ է,որը կարծում եմ չկա ոչ մի ուրիշ երկրի խոհանոցում:
Բաղադրությունը խաղողի թուփ տավարի միս բրինձ սոխ կանաչի (կամ թարմ կամ չորացած) աղ սև պղպեղ կարմիր պղպեղ լոլիկի մածուկ կարագ Պատրաստման եղանակը շատ պարզ է.
Մեր սիրելի Երևանում կան բազմաթիվ այգիներ,սակայն ես ամենից շատ սիրում եմ Բուսաբանական այգին։Այն ունի խիտ փարթամ բուսականություն,որը թույլ է տալիս լիարժեք հանգստանալ և վայելել մաքուր օդ։
Այգին հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ` Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը` 80 հա,1100 բուսատեսակ)։Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ).
Ես Դավիթն եմ։ Բնակվում եմ Երևանում` Հարավ-Արևմտյան Բ4 թաղամասում։Մեր թաղամասը գտնվում է Ա1,Բ1 թաղամասերի հարևանությամբ։Մեր տանից մինչև դպրոց ընկած ճանապարհը տևում է 3 րոպե։
Մեր բնակավայրը հիմնադրվել է 1986թ-ին։Մեր բնակավայրի հարևանությամբ գտնվում է Յուրի Բախշյանի անվան այգին։Յուրի Բախշյանը Ազգային ժողովի փոխնախագահն էր,որը մահացել է 1999թ-ին։Մեր բնակավայրում ապրում են մոտավորապես 2700 բնակիչ ,որտեղ գերակշռում են երիտասարդներն ու երեխաները։Մեր բնակավայրում ավելի շատ շենքեր են,քան առանձնատները։Գետեր և լճակներ չեն հոսում մեր բնակավայրի հարևանությամբ։Մեր շենքի հարևանությամբ գտնվում է իմ շատ սիրելի դպրոցը և սուրբ Մարիամ Աստվածածին ծննդատունը,որտեղ ծնվել եմ ես,և իմ եղբայրը։Մենք ունենք հարևաններ,որոնց հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք։Ես ունեմ շատ հարևան ընկերներ,որոնց հետ խաղում եմ մեր բակում։
Առաջադրանք՝ գծիր և տեղադրիր բլոգումդ մեկ նյութի տակ, ուղարկիր իմ էլ փոստին՝ sona-papazyan@mskh.am
1.Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
2.Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը 3.Երևան-Շուշի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Շուշի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը 4.Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը Մշակումները՝ համացանցից, Khan akademia-այի կայքից
Բարև ձեզ ես Դավիթն եմ,ազգանունս Հարությունյան։Ես ծագումով Երևանից եմ։ Հայրս Երևանից է,մայրս Սյունիքից։Ես շատ եմ սիրում մայրիկիս ծննդավայրը և ամռանը հաճախ եմ լինում այնտեղ։Սյունեցիները շատ բարի և հյուրընկալ ժողովուրդ են։Նրանք խոսում են իրենց հատուկ բարբառով,որը շատ թե քիչ նման է Արցախի բարբառին,սակայն ես այդքան էլ չեմ հասկանում նրանց բարբառը։Կապանի բարբառում շատ են օգտագործում ջիգյար բառը։