Ես `Հարությունյան Դավիթն եմ։Իմ պապիկի անունը `Գրիգոր է, իսկ նրա պապիկի անունը` Հովսեփ։Պապիկիս հոր պապի անունը `Հարություն է։Այստեղից էլ առաջացել է մեր ազգանունը։Իմ նախնիները Թուրքիայի Աթաբազար քաղաքից 1915 թվականին գաղթել են Սալոնիկ։Այնտեղից էլ 1927 թվականին տեղափոխվել են Հայաստան։
Category: Հայրենագիտություն
Հայաստանի Հանրապետություն
Բլոգներում գրել ՀՀ չորս սահմանակից պետությունները իրենց մայրաքաղաքներով և գրել, թե որ կողմից են մեզ հարևան(հյուսիս- հրվ- արլ- արմ):
Վրաստան-Թբիլիսի
Ադրբեջան-Բաքու
Թուրքիա-Անկարա
Իրան-թեհրան
Ճամփորդություն դեպի Ամբերդ,Քարի լիճ
Առաջին անգամ ընկեր Սոնայի և դասընկերներիս հետ գնացի ճամփորդության` դեպի Ամբերդ ամրոց,Քարի լիճ։ Այն գտնվում է Արագածոտնի մարզում։Մեզ հետ էին նաև ընկեր Շուշանը և ընկեր Սեդան։Ճանապարհը շատ երկար էր ,բայց մենք դիմացանք և երգելով ուրախ հասանք տեղ։
Առաջինը մենք հասանք ամրոցի մոտ,մտանք եկեղեցի աղոթեցինք, երգեցինք ,շուրջպար բռնեցինք և քայլելով բարձրացանք սարի գագաթ։Այնտեղ մենք տեսանք իրար վրա շարած քարեր։Մենք փոքրիկ ճաշ ունեցանք և շփվեցինք իրար հետ ։ Այնուհետև միքիչ հանգստացանք և իջանք դեպի Քարի լիճ։ Այնտեղ օդը շատ մաքուր ու սառն էր, իսկ լիճը փայլփլում էր։Մոռացա ասեմ ,որ նաև տարբեր խաղեր խաղացինք`այլկերպիկ,գնդակ։
ԵՎ շատ տպավորված և բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց։
Ճամփորդում ենք
Ես շատ եմ սիրում ճամփորդել և վաղը վերջապես գնալուն եմ ճամփորդության ընկեր Սոնայի և դասընկերներիս հետ։ԵՎ անչափ ուրախ եմ։
Ճամփորդելու եմ դեպի Ամբերդ ,Արագած լեռ և տեսնելու եմ Քարի լիճը։ Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2 Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճում Իշխան ձուկ կա։
Ամբերդը միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, Արագած լեռան հարավային լանջին՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս: Տեղադրված է եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա ։ Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության բերդ, կից-բերդ: Հանդիպում է նաև Անբերդ տարբերակը՝ անառիկ, անմատչելի բերդ:Գտնվում է Արագածոտնի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս: Կոչվել է նաև Հանբերդ, Համբերդ, Ղըզղալա անուններով:Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ:
Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետությանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն[1]։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4090.1 մետր)։ Արևմտյան գագաթն ունի 3995.3 մետր, արևելյանը՝ 3908.2 մ, իսկ հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։
Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։
Հայաստանի մարզերը
Երեվան-Երեվան
Արագածոտն-Աշտարակ
Արարատ-Արտաշատ
Արմավիր-Արմավիր
Գեղարքունիք-Գավառ
Լոռի-Վանաձոր
Կոտայք-Հրազդան
Շիրակ-Գյումրի
Սյունիք-Կապան
Վայոց Ձոր-Եղեգնաձոր
Տավուշ-Ւջեվան
Իմ ուսումնական ամառը




ԵՍ
Ես Դավիթն եմ:Ութ տարեկան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:
Շատ եմ սիրում իմ դպրոցը ,դասընկերներիս և ուսուցիչներիս:Ես սիրում եմ հեծանիվ վարել,գնդակով խաղալ,լողալ,եղբորս հետ երգել,նկարել ,տարբեր արկածային ֆիլմեր նայել:
Իմ սիրած գույնը կարմիրն է:Ես սիրում եմ ռուսական երգեր երգել և պարել:Ես սիրում եմ համեղ ուտել և ժամանակ առ ժամանակ օգնում եմ մայրիկիս խոհանոցային գործերում:Իմ ամենասիրելի վայրը Երևանում՝ Հանրապետության հրապարակն է և նաև սիրում եմ մեր քաղաքի բոլոր զբոսայգիները :Մենք ընտանիքով հաճախ ենք զբոսնում երեկոները:Սիրում եմ զբաղվել նաև բույսերի խնամքով:Ես շատ կենդանասեր եմ , բայց ամենաշատը սիրում եմ փոքրիկ շնիկներին:Ամեն երեկո ես կերակրում եմ մեր բակի անտուն փոքրիկ շնիկներին: