Posted in Մայրենի

Տերյանական բառարան

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

Անծանոթ բառեր

Շուք-Շքեղություն

Խոցել-ծակել

Արևավառ-Արևից վառվող

Մեգ-Երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ

Posted in Մայրենի

Օտար լեզվի բառարան 07.02.2022

Ժելե-դոնդողակ

Ժելատին- դոնդող

Կապոտ-մեքենայի շարժիչի կափարիչ

Ժյուրի-Մասնագետների խումբ՝

Իդեա-միտք

Իդեալ-բարձրագույն նպատակ

Ժետոն-մետաղանիշ

Կատալիզատոր- Քիմիական ռեակցիան արագացնող կամ դանդաղեցնող նյութ:

Տռուբա-խողովակ

Կասետ-ձայներիզ

Այս հղումով կարդա՛ բառարանների մասին պատմող նյութը։

Ի՞նչ սովորեցիր։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Ես բառարաններից լիքը նոր բառեր սովորեցի։ Շատ հետաքրքիր և ուսուցողական է տարբեր բառարաններից օգտվելը։

Ստուգաբանական բառարանից օգտվելով գտի՛ր մայրաղավնի, անդրանիկ, բառերի ծագումը, ստուգաբանությունը։

Մայր 1-Բնիկ հնդեվրոպական mater արմատից։

Աղավնի 1-բնիկ հնդեվրոպական albho սպիտակ փայլուն արմատից։

Անդրանիկ 1-բնիկ հնդեվրոպական առջև,դիմաց,նախաձևից` -անիկ բաղադրյալ վերջածանցով։ Լատ. anterior առաջին առաջնային անդրանիկ։

Posted in Մայրենի

Տնային աշխատանք

396. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրիր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Երբեմն Հովհաննես Թումանյանն ամառներն անցկացնում էր գյուղում: Երբ նա գյուղում էր լինում, շարունակ գնում էր գյուղից գյուղ, խոսում գյուղացիների հետ, ամեն մեկին մի խորհուրդ, մի սրտալի խոսք ասում, կատակում: Գյուղացիներն էլ սիրով գնում էին նրա մոտ` գանգատի, խորհրդի, խոստովանության:

Ամառ էր: Լոռու գյուղերից մեկում մի քանի գյուղացիներ իրար հակառակվել ու անասունները սար չէին տարել: Գյուղում մնացած հորթերն ու կովերը փչացնում, տրորում էին արտերը: Գյուղացիները պահանջում էին, որ բոլոր կովերն անմիջապես սար տանեն, իսկ կովատերերն իրար էին մատնացույց անում.

-Թո´ղ նա տանի, ես էլ տանեմ:

Ու ոչ մեկն իր անասունը սար չէր տանում:

Մարդ ուղարկեցին Թումանյանի հետևից: Նա եկավ երեք ձիավորի հետ: Գյուղամիջում, բոլորի ներկայությամբ, իր հետ եկած տղաներին կարգադրեց.

-Տղե´րք, գնացե´ք մի քիչ հանգստացե´ք, հետո դուրս եկեք, ինչքան կով, հորթ տեսնեք էս հանդում` քշենք, տանենք, ազգային անենք: Հենց որ նա իր ուղեկիցների հետ տուն մտավ, գյուղում մի տարօրինակ շարժում սկսվեց: Իսկ երբ դուրս եկան, գյուղում էլ ոչ մի անասուն չէր մնացել: Թումանյանն այդպես լուծեց գյուղացիների վեճը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում գյուղացիները:

Գյուղացիները վիճեցին որովհետև ոչ ոք չէր ուզում անասուններին տանել սար։

Նրանք ինչո՞ւ դիմեցին Թումանյանին:

Նրանք դիմեցին Թումանյանին որովհետև նա միշտ լավ խորհուրդներ է տալիս։

Բանաստեղծն ի՞նչ որոշեց:

Թումանյանը իր հետ եկած տղաներին կարգադրեց որ ինչքան կով, հորթ տեսնեն էս հանդում` քշեն, տանեն, ազգային անեն:

Գյուղացիներն այդ որոշումն ինչպե՞ս ընդունեցին:

Տարորինակ ձեւով։

401. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղակի հասկացվի, մյուսում` փոխաբերաբար:

Քաղցր խոսքն օձն էլ բնից կհանի։

409. Քո սովորական մեկ օրը նկարագրի´ր. ամեն ինչ հերթով գրի´ր, աշխատի´ր ոչինչ բաց չթողնել. քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք` ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն:

Խոսքի մասեր

159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

Ա                                 Բ

Դեղին            —           դեղնել
փոքր              —           փոքրանալ
բարի              —           բարիանալ
սիրուն           —           սիրունանալ

Ա-ածական Բ-բայ

160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Ընդգծված բառերը ածական են և ցույց են տալիս ածականի հատկանիշ։

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև-շողշողուն, ինչպիսի՞ օր-արևոտ, ինչպիսի՞ առվակ-կարկաչուն, ինչպիսի՞ հեռուստացույց-մեծ, ինչպիսի՞ գիրք-հաստ, ինչպիսի՞ մարդ-խելացի:

162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյականո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառիցՀին  հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:

Առաջին բառը ածական երկրորդը գոյական։

163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի,-գոյ հայտնի-ած, մեծ-ած, կանաչ-ած, աղջիկ-գոյ, գետ-գոյ, բուք-գոյ, բարի-ած, տգեղ-ած, ճշմարտություն-գոյ, անտուն-ած, բարկացկոտ-ած, Գայանե-գոյ, տուն-գոյ, կատու-գոյ, գունավոր-ած, կաղամբ-գոյ, հեռուստացույց-գոյ, խակ-ած, Հայաստան-գոյ, հետաքրքիր-ած, վարդ-գոյ, Վարդուհի–գոյ, փշոտ-փշշոտ, լիճ-գոյ, ալիք-գոյ, հզոր-ած, բարձր-ած, մարտ-գոյ, մարտակառք-գոյ, կառապան-գոյ, հմուտ-հմուտ, մարտական-ած, եռանիվ-ած, հեծանիվ-գոյ, ալ-ած, պատմություն-գոյ, պատմական-ած, թռչուն-գոյ, թռիչք-, խիզախ-ած, բարի-ած, բարեկամական-ած, շքեղ-ած, գարուն-գոյ, գարնանային-ած, արևոտ-ած, արև-գոյ, երկար-ած:

164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բառերը:

Ա                                 Բ

Մեծ                 —           մեծանալ
բարձր —           բարձրանալ
չոր                  —           չորանալ
չար                 —           չարանալ

Ա-ածական Բ-բայ

168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին։
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:

Բառերը ածական են։

172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերըԸնդգծի´ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերին (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան բանտարկել էին(բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին(սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել:

Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:


Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր, մրջյուններ, բանակ:


Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:


Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:

174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում (անտառ)որս անել:
Հյուրերն իջան(իջնել) պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն(զբոսնել այգում:
Ափին(ափ) ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով(երիտասարդներ):
Խառը մտքերը անտառում(անտառ) էլ հանգիստ չեն տալու(չտալ) ինձ:

Posted in Մայրենի

Ուխտավոր աղվեսը

Մի օր Աղվեսը կասի Աքլորին. -Ի՜նչ գեղեցիկ ու անուշ կերգես, ով Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսոս, որ վաղը պիտի զրկվեմ քեզ լսելու հաճուքն. մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթամ։ Սիրունիկ Աքլոր, կ խնդրեմ ինձ հավանոց առաջնորդե, որպեսզի մեղքերիս համար թողութիուն խնդրեմ հավերեն։ Այս քաղցր խոսքերեն Աքլորի սիրտը փապկե և նա կասի. -գնանք, քեզ ցույց տամ հավանոցը։
Աղվեսը Աքլորի հետևից գնաց կ մտնի հավաբուն, կ խեղդի բոլոր հավերին ու կուտե նրան, հետո կուտէ Աքլորը նրան ասելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժվար պիտի լիներ Սուրբ Կարապետ սոված փորով ուխտի գնալը…



Posted in Մայրենի

Մտորումներ Ամանորի մասին

Ինձ համար Ամանորը հրաշալի հրաշքների տոն է։

Ինձ թվում է որ Ամանորը բոլոր մարդիկ սիրում են և  դրա համար նրանք մեծ շուքով են տոնում այն։

Ամանորյա պատրաստությունների մեջ ինձ համար այդքան կարևոր չեն տոնական ուտելիքները ինչքան որ եղևնին և տունը զարդարելու արարողությունը, որին ես անհամբերությամբ սպասում եմ և ակտիվ մասնակցում եմ։

Ամանորը ինձ համար հրաշքների տոն է որին ես հավատում եմ սրտատրոփ սպասում եմ։

Ինձ համար այս տարում ոչ մի առանձնահատուկ բան չի եղել, պարզապես մեծացել եմ մեկ տարով։

Ես ինքս ինձ ուզում եմ խոստովանել որ ինձ շատ լավ եմ պահել այս տարի, լավ եմ սովորել բայց ունեմ բնավորության միքանի գծեր, որոնք պետք է ուղղեմ դեպի լավը և ես խոստանում եմ, որ գալիք տարում կփորձեմ ուղղել։ ԵՒ քանի որ ես շատ բարի ու խելացի տղա եմ, կարծում եմ, որ արժանի եմ շատ նվերների։

Posted in Մայրենի

Իմ հոբին

Իմ նախասիրությունները` դա ֆուտբոլ խաղալն է և նկարելն է։ Ես փոքր ժամանակից  սիրում էի ֆուտբոլ խաղալ։ Ամռանը ամենօր ընկերներիս հետ բակում խաղում եմ ֆուտբոլ։ Իսկ ես հիմա հաճախում եմ ՈՒրարտու ֆուտբոլային ակումբ որպեսզի դառնամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ֆուտբոլի պարապմունքները շատ հետաքրքիր են անցնում։ Սկզբից նախավարժանք ենք անում և հետո բաժանվում ենք թիմերի և սկսում ենք ֆուտբոլ խաղալ։ Շատ եմ սիրում ֆուտբոլը և ամենինչ անելու եմ որպեսզի նպատակս իրականանա։ Իսկ նկարչությունը ինձ համար զբաղմունք է,որով ես ազատ ժամերին զբաղվում եմ։ Նկարում եմ ցանկացած բան որը ինձ դուր է գալիս։ Բայց ես միայն սիրում եմ նկարել մատիտներով և ֆլոմներով։

Posted in Մայրենի

Լուցկիներով աղջիկը

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:

Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:

Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:

Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:

«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

– Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:

Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

– Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ:

Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Կարդա՛ պատմվածքը՝ դուրս գրելով քեզ ծանոթ խոսքի մասերը (գոյական, ածական, թվական, բայ, մակբայ)։

Գոյական-ձյուն,լուցկի,տուփ,Տատիկ,աղջիկ։

Ածական-ցուրտ,թափանցիկ,ոտաբոբիկ,գլխաբաց,շիկնած։

թվական-երկու։

Բայ-տաքանալ,լուսավորել,սառել,բացականչել,պահել։

Մակբայ-ցրտից սրթսրթալ, հապշտապ,

Posted in Հաշվետվութնուն, Մայրենի

Հաշվետու պատում մայրենի

https://davitmskh.school.blog/2021/09/02/%d5%ab%d5%b4-%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%a8/

https://davitmskh.school.blog/2021/09/06/%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84-06-09-2021/

https://davitmskh.school.blog/2021/09/07/%d5%be%d5%ab%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b4-%d5%bd%d5%a1%d6%80%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a5-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a5%d5%ac-2/

https://davitmskh.school.blog/2021/09/09/1616/

https://davitmskh.school.blog/2021/09/14/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%a3%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/

https://davitmskh.school.blog/2021/09/15/14-09-2021-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

https://davitmskh.school.blog/2021/09/16/%d5%b3%d5%a1%d5%bc-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%84%d5%a9%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

https://davitmskh.school.blog/2021/09/20/%d5%bf%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

https://davitmskh.school.blog/2021/09/24/%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%ab%d5%b9-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84-%d5%bf%d5%b8%d5%b2%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1/

https://davitmskh.school.blog/2021/09/25/%d5%ab%d5%b4-%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd/

https://davitmskh.school.blog/2021/09/28/%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-5-%d6%83%d5%a1%d5%a9%d5%a5%d5%a9%d5%ab%d6%81/

https://davitmskh.school.blog/2021/09/30/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b4-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%a5%d6%81%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd/

https://davitmskh.school.blog/2021/10/04/%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

https://davitmskh.school.blog/2021/10/05/%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4/

https://davitmskh.school.blog/2021/10/06/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a8/

https://davitmskh.school.blog/2021/10/07/%d5%be%d5%ab%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b4-%d5%bd%d5%a1%d6%80%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a5-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%ab-%d5%b1%d5%a5%d5%bc/

https://davitmskh.school.blog/2021/10/09/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%b8-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b0%d5%b8%d6%80%d5%b8%d5%be%d5%a5%d5%ac%d5%a8/

https://davitmskh.school.blog/2021/10/12/%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-1-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

https://davitmskh.school.blog/2021/10/13/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-2/

https://davitmskh.school.blog/2021/10/13/%d5%be%d5%ab%d5%ac%d5%ab%d5%a1%d5%b4-%d5%bd%d5%a1%d6%80%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

https://davitmskh.school.blog/2021/10/14/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%b8-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a5%d5%bd-%d5%af%d5%b8%d6%82%d5%a6%d5%a5/

https://davitmskh.school.blog/2021/10/18/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-18-10-2021/

https://davitmskh.school.blog/2021/10/20/%d5%ad%d5%b8%d6%80%d5%ad%d5%a5-%d5%a2%d5%b8%d6%82%d5%af%d5%a1%d5%b5-%d5%b9%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%b9%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2/

https://davitmskh.school.blog/2021/11/09/%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a5%d5%a4%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b2%d5%bf%d5%a8/

https://davitmskh.school.blog/2021/11/11/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a8/

https://davitmskh.school.blog/2021/11/12/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a8-2/

https://davitmskh.school.blog/2021/11/16/%d5%a1%d6%80%d6%87%d5%b4%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d6%85%d6%80%d5%a5%d6%80/

https://davitmskh.school.blog/2021/11/17/%d0%b7%d0%b0%d0%b4%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f/

https://davitmskh.school.blog/2021/11/18/%f0%9f%8f%ab-%d5%ac%d5%a1%d5%be%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%be%d5%a1%d5%bf%d5%a8-%d5%ab%d5%b4-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%f0%9f%8f%ab/

https://davitmskh.school.blog/2021/11/27/%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%a1%d5%ae%d5%ab%d5%b6/

https://davitmskh.school.blog/2021/11/30/%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-5/

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

149. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:

Օրինակ՝

Ինչպե՞ս մոտեցավ: — Արագ մոտեցավ: Իսկույն մոտեցավ: Լրջորեն մոտեցավ: Կամաց-կամաց մոտեցավ: Հազիվհազ մոտեցավ: Հետզհետե մոտեցավ: Եվ այլն:

Ո՞վ եկավ: մայրիկը
Ի՞նչը քաղցրացավ: շունը
Տատը ի՞նչ է անում: քնում է
Գիրքը ի՞նչ է լինում: վառվում է
Ինչպիսի՞ շնիկ է: փոքր
Ինչպե՞ս գտավ: զգուշորեն
Ե՞րբ եկավ; գիշերը

150. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:

Ի՞նչը վերջացավ: ֆիլմը
Ո՞վ մտավ: ֆատիկը
Տղան ի՞նչ արեց: քնեց
Անձրևը ի՞նչ եղավ: վերջացավ
Ինչպիսի՞ դաս էր: երկար
Ո՞ր գզեստն է հագին: գեղեցիկ
Ինչպե՞ս մոտեցավ: քայլելով
Ե՞րբ կգամ: վաղը
Ինչքա՞ն հետաքրքիր է: անչափ հետաքրքիր է

151. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությանը բացատրի´ր:

   Ա                                Բ

Ինչպիսի-Անտառ         —            խշշում է-ինչ

Ինչպիսի-աղջիկ           —            խաղում է-ինչ

Ինչպիսի-մարդ             —            կանգնում է-ինչ

Ինչպիսի-մեքենա         —            սլացավ-ինչ

Ինչպիսի-քամի              —           դադարեց-ինչ

152. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:

Ա                         Բ

Ինչպիսի-Պար       —        պարում է-ինչ
Ինչպիսի-երգ         —        երգել է-ինչ
Ինչպիսի-կանչ      —         կանչել է-ինչ
Ինչպիսի-հարց    —        հարցրել է-ինչ
Ինչպիսի-կապ      —         կապում  է-ինչ

153. Ա և Բ  խմբի բառերի տարբերությունը  գտի´ր (ի՞նչ են  ցույց տալիս, ի՞նչ հարցերի են պատասխանում): Բ խմբի ր ստերին ին՞չ անուն կարելի  է տալ:

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցչուհի, թռչուն, հեղեղ, դերձակ:-գոյական


Բ. Հնձում ենք, խաղում  էինք, լուսավորում  ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղել է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:-բայ

154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:

Բակում մի երիտասարդ սրինգ էր նվագում։
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան տեսավ։
Մի մարդ մութ գիշերով ձոր բարձրացավ։
Անձրևը անընղհատ թափվում եր։
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով լցվեց։

155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:

Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»:

156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):

Արջը տանձ է ուտում:-ինչ գոյական
Մեր բարդին սոսափում է: -ինչ գոյական
Սևաչյա աղջիկը երգում է:-ինչպիսի-ածական
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:-ինչ գոյական
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:-ով գոյական
Նա մոտեցավ խշշացող գետին:-ինչպիսի ածական

Posted in Մայրենի

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:

բյուրազան-Բազմատեսակ

անգութ-խղճի զգացումից զուրկ

ամայի-անբնակ

եղեգն-Եղեգ

խրատել-Խրատական խորհուրդներ տալ

ապառաժ-քարաժայռ

անձավներ-Լեռնային զանգվածի կամ գետնի մեջ գտնվող խոռոչ՝

  • Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:

մյուս,բյուրազան,կային,աղբյուրներ,յոթ։


  • Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:
  • Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն։

Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես։



  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հոմանիշներով: Միտքը ինչպե՞ս փոխվեց: Համեմատի՛ր:

  • անգութ-անհոգի,ամայի-ազատ տարածություն, դյութական-հմայիչ, խրատեց-խորհուրդներ տալ, աղքատ-չքավոր, ծածուկ-գաղտնի, զննում-քննել։

    Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հականիշներով: Ի՞նչ ստացվեց: Կարդա՛ և մեկնաբանի՛ր:
    անգութ-գթասիրտ,ամայի-բնակեցված տարածություն, դյութական-տգեղ, խրատեց-պախարակեց, աղքատ-հարուստ։

    Առանձնացրո՛ւ պատմվածքի ,,բանալի ,, մտքերը, կարդա՛ և մեկնաբանի՛ր: