Posted in Մայրենի

Գործնական քերականություն

38.   Անջատ գրվող բարդ  բառերի  (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:

Պար գալ-պարել. զրույց անել-զրույցել. խաղ անել-խաղալ. թույլ տալ-թույլատրել:

41. Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):

Արթնացա,  երբ արևն արդեն  ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից  դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞  կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի,  ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:

Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ:

Ես սկսեցի իրենց հարցնել թե ով ով է։ Բոլորը իրենց տեղում են բացի հայրիկից, իսկ դրսում բոլորը իրար նման են։ Ես վազելով գնացի դուրս ամեն տեղ գնացի բայց տենց ել  չգտա ես խնդրեցի ընտանիքնել  հետս գար և նրանք համաձայնվեցին։ Մենք ընտանիքով նորից գնացինք դուրս որ գտնենք բայց տենց ել չգտանք։ և երբ գնացինք տուն պարզվում էր որ հայրիկ տաններ։ և երբ հայրիկին տեսա արթնացա և պարզվում էր այտ ամեն-ինչը երազ էր։

43. Նախադասություներն ընդարձակի՛ր:

Պտտվում է: ուսուցչուհին պտտվում է դասարանով շուրջ։

Հասկանում ենք: մենք հասկանում ենք որ շատ չիկարելի հեռախոս վերցնել։

Հեռանում են: նրանք հեռանում են մեր դպրոցից։

Մոռացել ես: դու մոռացել ես որ վաղը իմ ծննդյան տարեդարձն է։

Գտա: ես գտա մեր տան բանալին։

Posted in Մայրենի

Չալանկը 3 մաս

  1. Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում
    Չհամբերեց-գրում ենք-բ, լսում ենք-փ
    Անգամ-գրում ենք-գ, լսում ենք-ք
    Մարդ-գրում ենք-դ, լսում ենք-թ
    Խորհուրդ-գրում ենք-դ, լսում ենք-թ
    Հագնվել-գրում ենք-գ, լսում ենք-ք
    Հորթ-գրում ենք-ր, լսում ենք-ռ
    Կենդանի-գրում ենք-դ, լսում ենք-թ
  2. Վերնագրիր 3-րդ հատվածը:
    «Հերոս Չալանկը»

3. Ունե՞ս որեւէ կենդանի։ Պատմի’ր կենդանուդ արկածների մասին, եթե այն շուն է, ապա փորձիր զուգահեռներ տանել Չալանկի հետ։

Ոչ չունեմ։

4. Մեկնաբանի’ր` Շանն ախպոր պես պիտի սիրել…

Դա նշանակում է որ քո չորսոտանի ընկերոջը (շանը) պետք քո հարազատ եղբոր պես սիրել և քո եղբոր պես շունը հավատարիմ է։

Posted in Մայրենի

Չալանկը 2 մաս

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Կլանչել-հաչել

Արխալուղ-Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ:

Բանալ-Բացել

  • Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
  • Նավթը տարօրինակ է բան է ինձ համար:
  • Ես զարթնում եմ առավոտյան  ժամը  ութին։
  • Ես ընդհատում եմ իմ ընկերոջը։
  • Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:
  • Շան անունը տուր, փայտը առ ձեռքդ։
  • Վերնագրիր հատվածը:
  • «Տխուր գիշերը»
Posted in Մայրենի

Չալանկը 1-ին մաս

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

հատընդհատ -պարբերաբար ընդհատվող

տարակուսով -կասկաածելով

հախուռն-Համարձակ, խիզախ

պատկառանքով-հարգանքով

քյոխվի-Գյուղի կազավարիչ

քաղցած-Ապրուստի միջոցներից զուրկ

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:



3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

4. Վերնագրիր առաջին հատվածը:

<<Իմ զարմանալի Չալանկը>>

Posted in Մայրենի

Մայրը

1.Գրի’ր պատմության ասելիքը։

Պատմության ասելիքը այններ որ կապչունի թե մայրը թռչունն է,մարդ է կամ կենդանի է կարևորը որ մայրը միշտ քեզ հետ է և միշտ քեզ կոգնի։

2.Դուրս գրի’ր պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է դրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները – Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ:

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա ու ,,կարդում  իրիկնաժամը,,:

Այդ զգացողությունները պատմվածքին տալիս են ջերմություն, հոգատարություն, սեր ՝ սեփական զավակի հանդեպ: Այդ զգացողությունները նշանակում են, որ յուրաքանչյուր մայր հոգատար և սրտացավ է իր զավակի համար և ուզում է ամեն գնով պաշտպանել և հոգ տանել իր զավակի մասին:

3.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ միտքը. «… Չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը»։

Այս միտքը ուզում է ասել, որ բոլոր կենդանիներն էլ նույն բնավորությունը ունեն և կարող են հասկանալ ամեն ցավ։ Ճիշտ է, նրանք մեր լեզուն չեն հասկանում, իսկ մենք իրենցը, բայց նրանք էլ կարող են տխրել, և միտք արտահայտել իրենց սրտում կամ ճչալ հասկացնելու համար։

Posted in Մայրենի

Մայրենի 13.10.2022

Կատարի’ր 1-4-րդ առաջադրանքները։
1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:        «Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել)արտահայտությունը հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) սովորույթից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական)հերթով դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատություն (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) Քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) արածի համար:


2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

մարմին,շարժում, ժամանակ,ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց:

մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճամանապարհներ, ժամանակներ:

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի:

Ա. Ձև-ձևեր, արտ-արտեր, հարց-հարցեր, սարք-սարքեր, զենք-զենքեր, դեզ-դեզեր, օր-օրեր:
Բ. Երկիր-երկրներ, տարի-տարիներ, գնացք-գնացքներ, նվեր-նվերներ, վայրկյան-վարկյաներ, ուղևոր-ուղևորներ:
Գ. Թոռ-թոռներ, դուռ-դռներ, մուկ-մկներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:
Դ.  Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:

4.Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ։
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:
Դասերի գիրք, հեռագրային հաղորդում, արոտի վայր, նորություների թուղթ, ծառի բուն, միրգի ջուր, մրջույնի բույն, ծաղիկի փունջ, միջին պատ:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

վեպ գրող, մեծ տուն, զենք կրող, ժամ ցույց տվող, ճանապարհ ցույց տվող, երգ գրող, քար հանող, պատմություն գրող, քանդակ անող:

5. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:


Ա.Դասագիրք-դասագրքեր, հեռագիր-հեռագիրներ, արոտավայր-արոտավայրեր,լրագիր-լրագիրներ, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբներ, ծաղկեփունջ-ծաղկեփնջեր, միջնամատ-միջնամատներ:

Բ.Վիպագիր-վիպագիրներ, մեծատուն-մեծատներ, զինակիր-զինակիրներ, ժամացույց-ժամացույցներ, կողմնացույց-կողմնացույցներ, երգահան-երգահաններ, քարահատ-քարահատներ, պատմագիր-պատմագիրներ, քանդակագործներ-քանդակագործներ:

6.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

Ուռենու տակ

Երազուն մանկություն

Հստակ գետ

Տաք ավազ

Մութ կածան

Ծիծաղի ալիքներ

Խենթ ջուր

Ուրախ երգ

7.Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ նկար, թանկ նկար, հայտնի նկար

այգի- կանաչավուն այգի, մեծ այգի, փոքր այգի

ծաղիկ- խոշոր ծաղիկ, ձյուն է ծաղիկ, դեղին ծաղիկ

գիրք- նկարազարդ գիրք, բարի իմաստով գիրք, գունավոր գիրք

գորգ- տան գորգ, հատակի գորգ, պատի գորգ

երկիր- անմարդկային երկիր, պատմությունով երկիր, հին երկիր


8.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

Posted in Մայրենի

Գործնական քերականություն Մայրենի 12.10.2022

28.  ա) Տրված հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը կատարի՛ր:

Ո՞վ է ընկերդ (ընկերուհիդ):

Մանրամասն նկարագրի’ր նրա արտաքինը  (հասակը. կաոուցվածքը. դեմքը. հագնվելը և այլն):

Նրա բնավորության մասի՛ն պատմիր:

Պատմի՛ր՝ նա ի՞նչ է սիրում և ինչ չի սիրում:

Նրա մեջ կա՞ բան. որ չես հավանում. կուզե՞ս. որ փոխվի: Գրի՛ր՝ ուզում ես նրանից ինչ-որ բան սովորել:

բ) բոլոր պատասխաններդ մի տեքստում հավաքիր և  ընկերոջդ (ընկերուհուդ) մասին գրավոր պատմիր:

գ) Շարադրություն  վերնագըի’ր:

Իմ ընկերը Ալենն է, նա կոլոտ է նրա արտաքինը շատ գեղեցիկ է նրա մազերը խուճուճ են աչքերի գույնը շականակագույն է նրա սիրած գույնն է կապույտ։ Նա սիրուն է հագնվում։ Ինքը սիրում է տարբեր ավտոմեքենաներ իր ամենասիրելի մեքենան Porsche-ն է։ Նա սիրում է ֆուտբոլ խաղալ։ Նրա մեջ այդպիսի բան չկա որ ես կուզեի փոխել։ Ես ոչ-մի բան չեմ ուզում իրանից սովորել։

29.  Ինչպիսի՞  հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) գոյականներ (ի՞նչ հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր:

քաջ-քաջություն, մեծ-մեծություն գեղեցիկ-գեղեցկություն. հատուկ-հատկություն. հասարակ-հասարակություն. հարմար-հարմարություն. դեղին-դեղնություն. գունատ-գունատություն. հնչեղ-հնչեղություն. Շքեղ-շքեղություն, պերճ-պերճություն, խեղճ-խեղճություն, տկար-տկարություն:

30. Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:

Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: -Արմատն է՝ բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) կտցաձև. կտցահարել. կտցաչափ-:

բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն :

գ) ուղեկից. ուղևոր:

Posted in Մայրենի

Աշուն մայրենի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,Մառան տարան գիրկ ու գիրկ,Աշուն սնավ:—Սաղարթ-սաղարթ սարսելովՈսկի տերև դարսելով՝Աշուն քնավ:—Տարափ ու բուք փչելով,Վայուն-մայուն ճչելով՝Աշուն ծնավ:

1.Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ, սաղարթ:

Լեցուն-շատ,մառան-անբար,նկուխ,տարափ-հեխեխ,սաղարթ-ծայր:

2. Յուրաքանչյուր եռյակի  բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:

1-ին եռյակ հմայիչ աշուն ինչպիսի/ աշուն

2-րդ եռյակ գեղեցիկ աշուն  ինչպիսի / աշուն

3-րդ եռյակ  տերևաթափ աշուն  ինչպիսի/ աշուն

Posted in Մայրենի

Դաշնամուր

1.Կարդա’ եւ գրի’ր պատմության ասելիքը`Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր»
Պատմվածքը կարծում եմ մի քիչ անավարտ էր, ավելի շատ երազանքի էր նման։Պատմվածքի հերոսը կարծում եմ տաղանդավոր մարդ էր, բայց նա չուներ հնարավորություն դաշնամուր գնելու, իր տաղանդը ցույց տալու։Ասելիքն այն էր, որ պետք է երազել և հասնել ամեն ինչի։
ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։
Նա ասում էր, երբ մարդ փող չունի,զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։Այո ես էլ եմ համաձայն, դա այդպես է։Բայց պետք է երազել ու ամենակարևորը չարչարվել ու հասնել երազանքներին։
բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։
Բեն-տաղանդավոր, երազկոտ տղա էր, նա երազում էր ունենալ դաշնամուր։
Էմմա-Մեծահոգի և բարի աղջիկ էր Էմման,նա ցանկանում էր,որ Բենի երազանքը կատարվի։
Վաճառող-Բարի ու մեծ սիրտ ունեցող մարդ էր։Նա հնարավորություն տվեց Բենին դաշնամուր նվագել։
գ.Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:
Էմման բարեհոգի, խելացի, մեծահոգի ու լավ աղջիկ էր։Նա նաև լավ ընկեր էր Բենի համար։ Աղջիկը համոզված էր, որ մի օր Բենը դաշնամուր կունենա։Աղջկա կերպարը շատ դրական էր ու անհրաժեշտ էր, որովհետև նա համոզված էր, որը Բենը իսկապես երաժիշտ է ու մի օր կունենա այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն Մայրենի

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:

Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:

Գիրքը պայուսակի մեջ է:

Գիրքը գրադարակի մեջ է:

Գիրքը պահարանի մեջ է:

Գիրքը սեղանի վրա է:

Գիրքը ձեռքում է:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

Հորդ-հարդ, հարդ- մարդ ,ուղտ-աղտ, աղտ-աղբ,գիրք-դիրք

22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:

Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ

Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:

Գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, որդյակ

Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն):

խոզուկ, տաքուկ, գառնուկ, հարսնուկ

23. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց աքլորը չէր համոզվում:


Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև աղվեսը կարող էր միանքամից ուտեր:


Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որը վախեցածեր:


Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին ուզում էր կուլ տար:


Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից նա հրաժարվեց։

Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որովհետև նա ուզում էր կազմակերպել հաճելի ընթրիք:


Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, երբ նա նրա հետևից երկար վազելուց հետո կանգնեց:


Քաղցած աղվեսը աքլորին համոզում էր, որ նրան բռնի և ընկերներին կանչի ընթրիքի:

24. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:

Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):

Մեր դասարանում նորություն չկար, աշակերտների թիվը նույն է մնացել, նույն տեղում չենք դաս անում տեղափոխվել ենք միջին դպրոց։

Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):

Մեր նոր առարկաներն են պարը,պատմությունը, պարը նրանով է հետաքրքիր որ նոր պարեր ենք սովորում, իսկ պատմությունը նրանով է հետաքրքիր որ տարբեր երկրների, նախնադարի, Հայաստանի, մասին պատմություններն ենք պատմում իսկ եթե հայրենագիտություն լիներ մենք մենակ Հայաստանի Հանրապետության մասին կպատմ էինք։

Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:

Իմ ուսուցիչները շատ բարի են, միշտ ուրախ են և խելացի են։

Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):

Դպրոցի տեղն է փոխվել, շենքն է մեծ, բակնել է մեծացել, կարգ ու կանոնը փոխվել է։

Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:

Ես շատ բարի վերաբերմունք ունեմ այդ ամենի նկատմամբ։

25. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Գետնի վրայով լայնահուն գետեր, հորդահոս ու կարկաչուն առվակներ են, հոսում, գետնի տակից զուլալ ու սառնորակ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն գողտրիկ լճեր կան: Երկրագնդի ամենամեծ լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է գեղատեսիլ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը անուշահամ ու թափանցիկ ջուր ունի: հանդարտ ու արևոտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը տարբեր սքանչելի լճերով  հարուստ է: Դրանցից ամենախորը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի լեռնային լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ: