Առավոտյան ընդանուր պարապմունքին երգել ենք ազգային երգեր,պարել ենք ազգային պարեր դրանից հետո մաքրել ենք մեր միջավայրը,ջրել ենք ծաղիկներ որպիսի մեր միջավայրը լինի գեղեցիկ և մաքուր։ Դրանից հետո խաղացել ենք ինտելեկտուալ խաղեր։ Իհարկե ճամբարի ամենա հաճելի զբաղմունքը դա լողներ։ Ճամբարի օրերին նաև պատրաստել ենք ճապոնական քաղցրավենիք մոչին և մրգային պաղպաղակ։ Այն պատրաստելիս կրկնել ենք զանգվածի չափման կոտորակները և բաղադրատոմսը ներկայացրել անգլերեն լեզվով։ Ունեցել ենք նաև քաղաքային ճամփորդություն։ Այդ օրը մեր ընկեր Ալենի ծնունդը նշելուց հետո գնացել ենք գիտության տեխնիկային թանգարան։ Թանգարանից հետո քայլքով գնացել ենք հայ Բժշկյանց (Գայի հուշարձան) ուսումնասիրել ենք այն և լուսանկարվել։ Դրանից հետո զբոսնել ենք նոր Նորքի ամենազով այգում և վայելել ենք պաղպաղակ։ Իհարկե մեր համար շատ կարևոր է ֆուտբոլային դաշտ ունենալը դրա համար մենք իրականացրեցինք ֆուտբոլային դաշտի համար ծախսի հաշվում նախագիծը։ Մետրի միջոցով պարզեցինք դաշտի լայնությունը 11 մ-է, իսկ երկարությունը 22 մ մեր ճամբարական ընկեր Վիլյամի հայրիկը օգնեց հաշվել անհրաժեշտ ծախսը։ Մասնակցել ենք նաև մաթեմատիկայի ստուգատեսին։ ԵՒ ստուգել ենք մաթեմատիկայի գործնական գիտելիքները մեր ճամբարը շատ հագեցած ու հետաքրքիր է անցել։
Տարեվերջյան ստուգատեսային աշխատանք
Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան, ամառային ճամբար
Անուն Ազգանուն-Դավիթ Հարությունյան
Դասարան-4.2
Ջոկատ- 13-րդ ջոկատ
Ջոկատավարներ-Հայկուհի Հովհաննիսյան, Գրետա Բակունց
Ընտրությամբ գործունեություն-Ռոբոտիքս
Օգտվում եմ/ չեմ օգտվում երթուղուց – չեմ օգտվում
Օգտվում եմ երկարօրյա ճամբարից/ չեմ օգտվում-չեմ օգտվում
Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ


Սևանա լճի մասին
Սևանա լիճ, բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ։
Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։
Մեծեփի մասին
Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։
Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։ Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են։
Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։ Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ։ Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք՝ Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան խճուղիով մինչև Հրազդան քաղաքը։ Այս բոլորը թույլն տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ։
Լճաշենի ամրոցի մոտ, երկու կիլոմետր դեպի հյուսիս, վերջերս բացված լճի հատակում, բազմաթիվ դամբարանների հետ հայտնաբերվեց նաև մի փոքր բնակավայր, որի ընդհանուր տարածությունը քիչ է կես հեկտարից։ Այս բնակավայրի ավերակները գտնվում են երկարավուն մի բլրակի վրա, որն իր շրջապատից բարձր է 5-6 մետր։ Դիտելով հյուսիսային ծայրամասում պահպանված, կանոնավոր շարքով պարսպի հատվածը (12 մետր), կարելի է ենթադրել, որ այստեղ հնում եղել է ինչ-որ կառույց, որը կապված է եղել Լճաշենի ամրոցի հետ, գուցե, որպես մոտակա պահակակետ։ Հնարավոր է նաև, որ այդպիսի պահակային կետ է ծառայեկ Ցամաքաբերդ գյուղից դեպի հարավ ընկած բարձունքի գագաթին եղած երբեմնի ամրոցը, որը մինչև լճի իջնելը մի թերակղզի էր։ Այդտեղից երևում է ինչպես Լճաշենի ամրոցը, այնպես էլ Մեծեփի գագաթը։ Այս ամրոցը, ինչպես և Սևանա կղզում եղած ամրոցը նույնպես պաշտպանել են Լճաշենի մատույցները հանկարծակի Սևան-Դիլիջան ուղղությամբ։
Գագարին համայնքի մասին
Գագարին, գյուղ Գեղարքունիքի մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով։ Գյուղը ներառված է Սևան քաղաքային համայնքի մեջ։
Ինչ է պետք ճամփորդին ամռանը ճամփորդելու համար
Ճամփորդին անհրաժեշտ իրերն են` օրապահիկ բրդուճներ, ջուր, արևապաշպան գլխարկ, անհատական դեղատուփ, արևապաշպան քսուք, հարմարավետ սպորտային հագուստ, անձրևապաշպան բաճկոն, հեռադիտակ, կողմնացույց, անհատական ախտահանիչ նյութեր, թաց և չոր անձեռոցիկներ, միանգամյա օգտագործման ձեռնոցներ և պոլիէթիլենային տոպրակներ։
Թեստ 3
Թեստ 3
1. Ութ հազար յոթ հարյուր չորս թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
1) միավորների 2) տասնավորների 3)հարյուրավորների 4) հազարավորների 5) ոչ մի կարգում:
2. Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
1) 1000 2) 1001 3) 1234 4) 1023 5) 1100
3. Նվազելին մեծացրել են 5-ով, իսկ հանելին թողել են նույնը: Արդյունքում տարբերությունը
1) կմեծանա 5-ով 2) կփոքրանա 5-ով 3) կմեծանա 3-ով 4) կփոքրանա 3-ով 5) կմնա նույնը:
4. Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:
1) 4 2) 6 3) 8 4) 10 4) 12:
5. Նշեք այն տողը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով
1) 7356, 10001, 9999, 6790
2) 4567, 4570, 5678, 999
3) 2378, 2387, 2389, 2379
4) 9830, 9849, 9856, 9870
5) 10008, 6789, 1106, 1587:
6. 72-թվի 5/8 մասը կլինի
1) 5 2) 9 3) 13 4) 45 5) 36:
7. 3/4 ժամը րոպեներով արտահայտած կլինի
1) 35 2) 45 3) 85 4) 65 5) 105:
8. 2տ 4ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 2500 2) 2540 3) 2405 4) 2450 5) 2045:
9. Ուղղանկյան կողմերից մեկը 23 սմ է, մյուսը՝ 17 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
1) 40 2) 46 3) 34 4) 80 5) 70:
10. Գծագրում ներկված է պատկերի
1) 5/9 մասը 2) 4/9 մասը 3) 4/10 մասը 4) 4/12 մասը 5) 4/5 մասը:
11. Դասը սկսվեց 10: 40 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը:
11:25
12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 2 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը:
6;8;16;36;
13. 324-ին գումարիր 17 և 6 թվերի արտադրյալը:
324+42=366
14. Մեկ պատուհանը ներկելու համար պետք է 200 գ ներկ: 3 կգ ներկով քանի՞ պատուհան կներկեն:
15 հատ պատուհան
15. Երկնիշ թվի թվանշանների գումարը 15 է: Այս պայմանին բավարարող քանի՞ երկնիշ թիվ կա:
96;69;78;87
16. Ուղղանկյան մի կողմի երկարությունը 20սմ է, իսկ մյուս կողմինը՝ 8: Գտիր այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավսարար է այդ ուղղանկյան պարագծին:
14
17. Համակարգչային խաղի առաջին մակարդակը անցնելու համար Գագիկին պետք է եղավ 4 րոպե 38 վայրկյան: Երկրորդ մակարդակը անցնելու համար 45 վայրկյան ավելի ծախսեց: Գագիկին որքա՞ն ժամանակ պետք եղավ երրորդ մակարդակ հասնելու համար:
5 ր 23 վ
Թեստ 1
Թեստ 1
1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
1) միավորների 2) տասնավորներիոո 3)հարյուրավորների 4) հազարավորների 5) ոչ մի կարգում:
2. Նշիր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
1) 999 2) 199 3) 789 4) 987 5) 989
3. Գումարելիներից մեկը մեծացրել են 5-ով, իսկ մյուսը մեծացրել են 7-ով: Արդյունքում գումարը
1) կմեծանա 2-ով 2) կփոքրանա 2-ով 3) կմեծանա 12-ով 4) կփոքրանա 12-ով 5) կմնա նույնը:
4. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք ուտում շաբաթվա ընթացքում:
1) 7 2) 18 3) 21 4) 28 4) 37:
5. 4075 > 40*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ամենամեծը ի՞նչ թվանշան կարող ենք գրել, որ անհավասարությունը ճիշտ լինի:
1) 8 2) 0 3) 5 4) 4 5) 6
6. 48-թվի մասը կլինի
1) 6 2) 24 3) 30 4) 20 5) 40:
7. ժամը րոպեներով արտահայտած կլինի
1) 12 2) 50 3) 24 4) 60 5) 36:
8. 2տ 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 2500 2) 2005 3) 2055 4) 2050 5) 2000:
9. 44սմ պարագիծ ունեցող քառակուսու կողմի երկարությունը կլինի
1) 10 2) 22 3) 11 4) 5 5) 12:
10. Գծագրում ներկված է պատկերի
1) 4/9 մասը 2) 4/5 մասը 3) 5/9 մասը 4) 4/12 մասը 5) 4/10 մասը:
11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:
999-99=900
12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 3 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկից հանած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը:
3;5;9;17
13. 24-ի և 7-ի արտադրալից հանիր 98-ի և 2-ի քանորդը:
129
14. AB հատվածի երկարությունը 27 սմ է, AC հատվածը՝ 8 սմ 4 մմ: Գտիր CB հատվածի երկարությունը:
15. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը մեծ է միավորից:
1+2+3+4+5+6+7+8+9=45
16. Ուղղանկյան մի կողմը 24սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կեսին է հավասար: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
72
17. Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի զանգվածը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:
288
Կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները
Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջավայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:
Նախ՝ կենդանիները տարբեր չափի են, կազմված են տարբեր մասերից:
Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մասը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:
Բույսերի նման՝ կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ, որոնցից մեկ գործառույթ կատարողները միասին կազմում են օրգանների մի համակարգ: Կենդանիների զգալի մասին բնորոշ են սննդառության, շնչառության, բազմացման և այլ օրգանների համակարգերը։
Իրար հետ համեմատելով տարբեր տարիքի կենդանիներ՝ կգտնենք մի կարևոր առանձնահատկություն ևս. կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:
Կենդանիների ճնշող մասը կարող է տեղաշարժվել և կատարել տարբեր շարժումներ: Այդ նպատակով նրանք ունեն մարմնի առանձնահատուկ մասեր, շարժվելու օրգաններ և բազմաթիվ հարմարանքներ: Փոքր կենդանիների մտրակները և թարթիչները, որդերի խոզանները, շատ միջատների թևերը և ոտիկները, ձկների լողակները, թռչունների թևերը և ոտքերը, կաթնասունների վերջույթները տեղաշարժվելու համար են: Տեղաշարժվելու միջոցով կենդանիները գտնում են սնունդ: Այդ նպատակով նրանք անցնում են մեծ հեռավորություն, հաղթահարում մեծ տարածություն: Հիշենք, որ բույսերի մեծ մասն ունի արմատ, որի միջոցով ամրանում է հողում և չի տեղաշարժվում։
Կենդանիների առանձնահատկություն է նաև այն, որ նրանք սնվում են բույսերով, սնկերով կամ այլ կենդանիներով:
Կենդանիներր բազմանում են և տարածվում բնության մեջ: Դա բնորոշ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Սակայն կենդանիների մեծ մասը բազմանում է հիմնականում սեռական ճանապարհով:
Կենդանիների մասին գիտությունը կոչվում է կենդանաբանություն:
Հարցեր և առաջադրանքներ
Արդյոք կենդանիներն ունե՞ն կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություններ: Որո՞նք են դրանք:
Նախ՝ կենդանիները տարբեր չափի են, կազմված են տարբեր մասերից:
Ինչո՞ւմն է կենդանիների աճի և զարգացման առանձնահատկությունը:
կենդանիներն աճում են ամբողջ մարմնով և մինչև որոշակի տարիք:
Կենդանիների տեղաշարժման ի՞նչ օրգաններ գիտեք:
Ինչո՞վ են սնվում կենդանիները:
Կենդանիները սնվում են,խոտով,կաթով,մսով,մթերքով։
Հաշվետու պատում մայրենի
Ես մայրենի լեզուն շատ եմ սիրում։ Ինչպես անցած տարիներին`այս ուսումնական տարում նույնպես ունեցա բացթողումներ և ձեռքբերումներ։ Ձեռք բերումներից կարող եմ նշել այն, որ այս տարի ընթերցանությունս ավելի լավացել է,քանի որ իմ ամենօրյա դասերից բացի, ես շատ եմ կարդում այլ գեղարվեստական գրքեր։ Օրինակ հենց հիմա ընթերցում եմ Փոքրիկ իշխանը և շատ տպավորված եմ։ Նաև գրավոր աշխատանքներս եմ մի փոքր բարելավել ,սակայն դեռ լիքը աշխատելու տեղեր կան ։Իսկ բացթողումնեից կնշեմ այն ,որ դեռևս չեմ կարողանում ազատ ստեղծագործել և պատմել, ներկայացնել պատումները և միշտ դիմում եմ եղբորս կամ մայրիկիս օգնությանը։Բայց հույս ունեմ ,որ մյուս տարի կլրացնեմ այս բացթողումը։
Ինչ վերաբերվում է ռադիոնյութերին, վիդեոնյութերին և նախագծային աշխատանքներին,ասեմ որ կատարել եմ տարբեր ռադիոնյութեր ընթերցումների տեսքով,իսկ նախագծերից իմ ամենասիրելին `«Իմ ընկեր Ռաֆայելը» նախագիծն է, որտեղ յուրաքանչյուրս պատմում էինք մեր դասընկեր Ռաֆայելի մասին։
Ունեցել ենք Թումանյանական և Չարենցյան ընթերցումներ, որոնց վերաբերյալ նույնպես ունեմ ռադիոնյութեր իմ բլոգում։ Իսկ վերջին դասերը հիմնականում նվիրված էին առակների ընթերցանությանը և վերլուծությանը։ Դրանց մեջ էին մտնում Եզոպոսի, Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները, որոնք շատ ուսուցողական էինն և շատ հետաքրքիր, երբեմն էլ անհասկանալի` բայց խորը իմաստ ունեցող։
ԵՎ քանի որ այս տարի ունենք գիտելիքի ստուգում,կատարել ենք նաև բազմաթիվ թեստային առաջադրանքներ, որոնց մեջ մտնում են քերականական տարբեր վարժություններ, որոնք մեր անցած գիտելիքների կրկնությունն են և ամրապնդումը։
https://davitmskh.school.blog/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/
Պոչատ աղվեսը Եզոպոս և Խնկո Ապեր
Առակ
Եզոպոս
Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։
Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․
-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։
Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)
Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչը,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։
Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակը, ձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։
Չորսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։
Այս առակը այն մարդկանց նման է, ովքեր ինչ անեն, նույն էլ նրանց հետ պետք է լինի։
Բնութագրի՛ր աղվեսին։
Աղվեսը շատ խորամանկ է և պոչից անջատ։
Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։
🦊 Աղվես 🦊 ես քեզ խորհուրդ կտամ,որ դու շատ խորամանկ չլինես և լինես քո ընկերների պես։
Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։
Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։
Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։
Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։
Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։
Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։
«Գովենք-գովենք ու՞մ գովենք…..»
Գովենք-գովենք ո՞ւմ գովենք,մեր Հարությունյան Ալենին մենք գովենք։
Ալենը իմ դասընկերն է։ Մենք օրվա առաջին կեսը իրար հետ ենք անցկացնում, իրար հետ դաս ենք անում,նախաճաշում ենք, խաղում ենք։ Ալենը շատ խելացի,բարի, ընկերասեր և հետաքրքիր տղա է։ Նա շատ խաղաղ,հանգիստ բնավորություն ունի, երբեք ոչ-ոքի հետ չի կռվում։ Շատ է սիրում տարբեր ավտոմեքենաներ։ Նա միշտ շատ պարտաճանաչ է և երբեք դասերին անպատրաստ չի լինում։ Ես ուրախ եմ որ նա իմ ընկերն է։
