Posted in Մայրենի

Փոքրիկ իշխանը

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

եղբայր

հարյուր

պատմվածքը

հեքիաթի
2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ    սիրուն        
       բ/ շատ                     Բազում
       գ/կախարդական   դյութական

       դ/ մեծ     հսկայական              

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ

     գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բ/ տխուր — գոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին։

                
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:


      ենթակա-իշխանիկը

      ստորոգյալ  ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Հարցական-Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ։

Պատմողական-Մեծահասակները թվեր շատ են սիրում։

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:


11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

Մեծահասակները սիրում են թվեր։

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Նրանք հարցնում էին «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in մաթեմ

Թեստ 14

Թեստ
1. Վեց հազար հինգ հարյուր չորս թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:
1) միավորների 2) տասնավորների 3)հարյուրավորների 4) հազարավորների 5) ոչ մի կարգում:


2. Նշիր ամենափոքր եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
1) 100 2) 101 3) 123 4) 102 5) 110


3. Նվազելին մեծացրել են 10-ով, իսկ հանելին թողել են նույնը: Արդյունքում տարբերությունը
1) կմեծանա 10-ով 2) կփոքրանա 10-ով 3) կմեծանա 10-ով 4) կփոքրանա 10-ով 5) կմնա նույնը:


4. Մայրիկը գնեց 20 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:
1) 4 2) 6 3) 8 4) 10 4) 12:
5. Նշեք այն տողը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով
1) 8356, 20001, 8999, 5790
2) 4567, 4570, 5678, 999
3) 4378, 4387, 4389, 4379
4) 9830, 9849, 9856, 9870
5) 10008, 6789, 1106, 587:
6. 75-թվի 3/5 մասը կլինի
1) 51 2) 125 3) 13 4) 45 5) 35:
7. ժամը րոպեներով արտահայտած կլինի
1) 35 2) 45 3) 72 4) 65 5) 50:
8. 8տ 4ց 60 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 8460 2) 84 3) 8406 4) 8046
9. Ուղղանկյան ռ կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
1)40 սմ 2) 280 սմ 3) 34 սմ 4) 68 սմ
10. Գծագրում ներկված չէ պատկերի

1) 5/9 մասը 2) 4/9 մասը
3) 4/5մասը 4) 4/10 մասը 5) 4/12 մասը:

11. Դասը սկսվեց 12: 55 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը:

13:40


12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 2 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը:

1,6,16,36


13. 420-ին գումարիր 15 և 8 թվերի արտադրյալը:

15×8=120

120+420=540


14. Մեկ պատուհանը ներկելու համար պետք է 400 գ ներկ: 8 կգ ներկով քանի՞ պատուհան կներկեն:

8000:400=20


15. Երկնիշ թվի թվանշանների գումարը 15 է: Այս պայմանին բավարարող քանի՞ երկնիշ թիվ կա:

78′ 87 96 69


16. Ուղղանկյան մի կողմի երկարությունը 16սմ է, իսկ մյուս կողմինը՝ 14: Գտիր այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավսարար է այդ ուղղանկյան պարագծին:

16×2=32

14×2=28

32+28=60

60:4=15


17. Համակարգչային խաղի առաջին մակարդակը անցնելու համար Արմենին պետք է եղավ 5 րոպե 25 վայրկյան: Երկրորդ մակարդակը անցնելու համար 35 վայրկյան ավելի ծախսեց: Արմենին որքա՞ն ժամանակ պետք եղավ երրորդ մակարդակ հասնելու համար:

5ր25վ +35վ=6ր

6ր+5ր25վ=11ր25վ

Posted in բնագիտություն

Պարարտանյութեր

Պարարտանյութերն օրգանական և անօրգանական նյութեր են, որոնք օգտագործվում են բույսերի սննդառությունը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով: Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում նրա սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկաքիմիական ու կենսաբանական հատկությունները: Ըստ ազդեցության բնույթի` պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա) և անուղղակի (բարելավում են հողի հատկությունները և կուտակում սննդանյութեր), ըստ բաղադրության` օրգանական և հանքային:

Հանքային պարարտանյութերն անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա:

Մանրէային պարարտանյութերը սննդարար միջավայրից և հողային միկրոօրգանիզմների մաքուր մանրէախմբից կազմված պատրաստուկներ են, որոնք հարստացնում են հողի արմատամերձ շերտը, բարելավում բույսերի աճման ու զարգացման պայմանները։

Posted in մաթեմ

Թեստ 15

                                                        Թեստ
1․ Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3-ով փոքր են հազարավորից ։


1) 4323  2) 4332 3) 4121  4) 4112

2․ Գտիր  ամենափոքր  քառանիշ  և  ամենամեծ  հնգանիշ  թվերի գումարը:


1) 101000
2) 100999
3) 98999
4) 10999

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ 6-ին․
1) 4, 12, 24, 30
2) 12, 35, 42, 600, 3636
3) 24, 48, 71, 560, 1000
4) 12, 36, 180, 432

4․ Քանի՞ մետր է 3/10 կիլոմետրը։
1) 300 2) 400 3) 2500 4) 100

5․ Հավասարակողմ  եռանկյան  պարագիծը  24 սմ է: Գտիր եռանկյան կողմի  երկարությունը:
1) 6 2) 8 3) 12 4) 7 2

6․ Ընտրիր այն պատասխանը, որն  արտահայտում  է  4000 կգ-ը ցենտներներով:
1) 4 ց 2) 40 ց 3) 400 ց 4) 400000 ց

7․Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  գումարը, եթե  գումարելիներից յուրաքանչյուրը   մեծացնենք  12-ով։
1) Կմեծանա 24-ով
2) Կմեծանա 12-ով
3) Կփոքրանա 12-ով
4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․ 7կմ 340մ > 7կմ 3*0մ։
1) 7 2) 8 3) 6 4) 2

9․Ընտրիր այն պատասխանը,  որն  արտահայտում է  2 օր 14 ժամը ժամերով․
1) 214 2) 62 3) 38 4) 134

10․ Անին կարդաց 320 էջ ունեցող գրքի  3/8 մասը։ Քանի՞ էջ մնաց կարդալուն։
1) 200 2) 120 3) 100 4) 160


11․ Երկնիշ  թվերի  քանակը  քանիսո՞վ  է  ավել  միանիշ  թվերի քանակից:

90-նով


12․ Ի՞նչ  թվանշանով  վերջացող  թիվ  պետք  է   հանել 457-ից,  որպեսզի ստացված   տարբերությունը   լինի   5-ի բազմապատիկ: 

7, 2


13․Թվի  1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:

22


14․ Հաշվիր 305∙5+36:(5∙3-3) արտահայտության  արժեքը։

2440


15․ Աստղանիշի  փոխարեն  գրիր  բաց  թողնված  թվանշանները։


+ 5 624
936

6 5 6 0


16․Միևնույն  վայրից   տարբեր  ուղղություններով  շարժվեցին մոտոցիկլավարը   և  հեծանվորդը:  Շարժվելուց  որոշ  ժամանակ  անց նրանց  միջև  հեռավորությունը   56 կմ  էր: Որքա՞ն  ճանապարհ  էր անցել  նրանցից  յուրաքանչյուրը, եթե  մոտոցիկլավարը  անցել  էր                16 կմ-ով  ավել,  քան  հեծանվորդը: 

56-16=40

40:2=20

20+16=36

Պատ. մոտոցիկլիստ 36, հեծանվորդ 20




17․Ուղիղ  գծով  տնկել   են 10 ծառ, յուրաքանչյուր  երկու  հարևան ծառերի  միջև  հեռավորությունը  6 մետր է:  Գտեք  երրորդ  և   յոթերորդ ծառերի  միջև  հեռավորությունը:

24

Posted in Մայրենի

Հազարան հավքը

Արեգը մութ աշխարհում

Լուրը տանք մեր Արեգից: Արեգը հորն ընկավ, տեսավ` ի¯նչ հոր` մի ահագին խավար անդունդ, մի մո¯ւթ աշխարհք: Մոլորված առաջ էր գնում« հանկարծ տեսավ մի ահագին վիշապ օձ փաթաթվել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերև, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծվի ձագերը զարհուրած ճվճվում են: Արեգը էլ ժամանակ չտվեց. սուրը հանեց, հարձակվեց: Կտոր-կտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը հոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Հանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզոր հողմ բարձրացավ.
էդ Զմրուխտ արծիվն էր գալիս ձագերի մոտ: Նա ամեն տարի ձագ էր հանում բարձր ժայռի վրա, բայց վիշապը գալիս էր ուտում արծվի ձագերին, և մայր արծիվը կարոտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնե աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռվից նկատեց, որ մի սև բան ընկած է ծառի տակին: Ծվաց ու վրա տվեց, որ ծվիկ-ծվիկ անի քնած Արեգին: Ձագերը բնից ծլվլոցը կապեցին, թե` դրան վնաս չտաս, այ մեր. դա մեր փրկիչն է: Նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծվի ծղրտոցից վեր թռավ Արեգը: Վեր նայեց, տեսավ Զմրուխտ արծվի կապույտ թևերը` իր գլխի վերևը փռված, տարածված մութ աշխարհքով մեկ, ու սարսափեց:
— Մի վախենար, քաջ տղա,- ձայն տվեց Զմրուխտ արծիվը,- դու իմ անմեր-անօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից հետո իմ ճուտերին վնաս չկա: Ասա տեսնեմ` ինչ կուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժվար է ու երկար, բայց քո արած լավությունը չափ չունի: Դե արի թևս, նստիր մեջքիս ու ամուր բռնվիր,- ասաց Զմրուխտ արծիվն ու Արեգին առավ, ծվաց, թռա¯վ վե¯ր, վե¯ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին : Արեգը լուս աշխարհ դուրս եկավ, շնորհակալություն հայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծվին ու ճամփա ընկավ դեպի իր հոր թագավորությունը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լավ շորերը տվեց աղքատին, աղքատի շորերը հագավ ու էդպես ծպտված մտավ հոր քաղաքը: Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառավ:
— Նանի, օտարական եմ, տեղ կտա՞ս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի, ներս արի, որդի,- ասաց պառավը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կլինես, ես էլ քեզ` մեր: Արեգն էդ գիշեր պառավ նանից իմացավ, որ Հազարան Հավքը բերել են, բայց չի երգում, ասում են, թե Հավքը տեր ունի, տերն էլ պետք է գա, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկավ, գնաց քաղաքում ման եկավ, մի հացթուխի մոտ գործի անցավ, դարձավ հացթուխ:

Posted in Մայրենի

ԱՐԾԱԹԱՍԵՐԻ ԱՂՈԹՔԸ

Մի արծաթասեր ու ագահ մարդ ասում էր.

— Է՜, աստված, ինչ բան որ ձեռքս ընկնի, ոսկի և արծաթ դառնա։

Եվ աստված կատարեց նրա խնդիրքը։ Ինչ որ ձեռքն էր ընկնում, անմիջապես ոսկի և արծաթ էր դառնում՝ թե՛ հաց, թե՛ ջուր, և թե՛ այլ բան։ Ժամանակ անց սովից սատկեց։

Այս առակի իմաստն այն է,որ պետք է ունեցածով բավարարվել և գոհանալ,թեչե եղածիցել կզրկվես։

Posted in Ռուսերեն

Упражнения /10 мая — 14 мая/

В комнате на полу зашуршала бумага. Ваня глянул туда. Это был ёж. Как он сюда попал? На крик мальчика пришла мама. Ёж спрятался в уголке. На пол поставили миску с молоком. Минуты три все ждали. Выкатился серый комок — и давай пить молоко.

Кого увидел Ваня на полу?

Ваня увидел ёжика на полу.


Кто пришел на крик мальчика?

На крик мальчика пришла мама.


Что поставили на пол?

Они поставили на пол миску с молоком.


Что стал делать ёж?

Еж спрятался в уголке.


Упражнение.

Запишите слова в два столбика /кто? что?/

Человек-что?, дом-что?, город-что?, мама-кто?, дерево-что?, машина-что?, щенок-кто?, кит-кто?, кузнечик-кто?, доктор-кто?, стол-что?, люстра-что?, шкаф-что?, шофёр-кто?, книга-что?.

Дятел

Однажды мальчики подобрали маленького дятла. Назвали его Пеструхиным. К вечеру Пеструхин доверчиво клевал с руки мятый картофель и творог. На рассвете ему дали червей. После вкусного завтрака Пеструхин стал летать по комнате и весело покрикивать.

Как назвали дятла?

Дятла назвали Пеструхиным.


Когда дятлу дали червей?

На рассвете дятлу дали червей.


Как вел себя дятел после завтрака?

После завтрака Пеструхин стал летать по комнате и весело покрикивать.


Упражнение.

Составьте словосочетания.

Дети (какие?) Плохие

Брат (какой?) Хороший.

Сестра (какая?) Красивая.

Компот (какой?) Красный.

Котлета (какая?) Коричневая.

Варенье (какое?) Вкусное.

Придумайте 5 словосочетаний.

Машина (какая?) Шоколадная.

Сумка (какая?) Кожаная.

Компьютер (какой?) Белый.

Платье (какая?) Синее.

Планшет (какой?) Маленький.