Posted in Մայրենի

Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Posted in Մայրենի

Дворец из мороженого

Выпишите незнакомые слова. Составьте предложения с этими словами.

цукаты-я люблю есть цукаты.

площадь-на площади были много людей.

Болонье-в городе Болонье был дворец из мороженого.

Выполните упражнения.

Прочитай слова, запиши их в три столбика по родам.
Девочка-ж.р, ручка-ж.р, книга-ж.р, журнал-, письмо-с.р, врач-м.п, музей-м.р, задание-с.р, дом-м.р, пальто-с.р, тетрадь-м.р, день-м.р, заря-ж.р, платье-с.р, солнце-с.р, яблоко-с.р, дядя-ж.р, бабушка-ж.р, сын-м.р, полка-ж.р, озеро-с.р.


2. Составь и запиши предложения с выделенными словами.


книга-я люблю читать книги

письмо-мне отправили письмо

музей-я был в музее

3. Составь словосочетания. Тебе помогут слова для справок.

Окно, село, зерно, яйцо, море, платье, колесо, расписание, упражнение, масло, молоко, небо, солнце, метро, перо, озеро.

Слова для справок.

Широкое, новое, спелое, белое, синее, круглое, школьное, контрольное, сливочное, московское, свежее, голубое, гусиное, яркое, красивое, глубокое.

Новое окно, московское село, свежее зерно,гусиное яйцо,  синее море, красивое платье,круглое колесо, школьное расписание,контрольное упражнение,сливочное масло,белое молоко, голубое небо,яркое солнце, глубокое озеро.

Posted in Հայրենագիտություն

Գինեգործության մասին

Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, հետո արդեն  շուկայական արհեստները, որոնք գոյատևել են և հասել մեր օրերը:

Գինեգործությունը խաղողից գինի ստանալու պրոցեսների ամբողջությունն է, որը սկսվում է խաղողի սելեկցիայով և ավարտվում գինու շշալցմամբ։Կա առաջնային և երկրորդային գինեգործություն։ Առաջնային գինեգործության հիմնական պրոցեսը սպիրտային խմորումն է, երբ քաղցրին ավելացնում են խմորասնկերի մաքուր կուլտուրա։

Խմորումն ավարտվելուց հետո գինենյութի խնամքի ամենակարևոր պայմաններից է ամանը գինենյութով լիքը պահելը։ Սեղանի սպիտակ գինի ստանում են սպիտակ, վարդագույն, ինչպես նաև կարմիր և սև խաղողից՝ «սպիտակ» եղանակով վերամշակելով։

Հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի։

Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ։

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։

Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին։

Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի


https://soundcloud.app.goo.gl/4L2v8

Posted in Ռուսերեն

Весёлые карандаши

Мальчик забыл на столе чистый лист бумаги и цветные карандаши. Листу и карандашам стало скучно, и они решили поиграть.
Зеленый карандаш нарисовал зеленые деревья. Коричневый раскрасил ветки деревьев. А желтый карандаш нарисовал желтые одуванчики. Не скучал и красный карандаш, потому что он нарисовал на лугу красные маки.
Теперь им не было скучно!

1. Ответьте на вопросы
• Кто забыл на столе карандаши?

Мальчик забыл на столе карандаши.

• Какого цвета карандаши были на столе?

Зелёный, коричневый, жёлтый, красный.

• Что нарисовал заленый карандаш?

Зелёный карандаш нарисовал зеленые деревья.

• Что нарисовал желтый карандаш?

жёлтый карандаш нарисовал желтые одуванчики.

• Что нарисовал красный карандаш?

красный карандаш нарисовал на лугу красные маки.

1. Найдите детенышей:
Кошка котёнок
Овечка ягнёнок
Утка утёнок
Тигр тигрёнок
Слон слонёнок
свинья поросенок
Коза теленок
Сова совенок
Лиса лисёнок
Корова телёнок

2. Вставьте пропущенные буквы
Ананас, карандаш, машина, кукла, слон, стакан, собака, кошка, яблоко, груша, виноград.

3. он/она
певец-певица
школьник-школьница
учитель-учительница
ученик-ученица

4. один/много
книга-книги
ручка-ручки
тетрадь-тетради
собака-собаки
кошка-кошки
лошадь-лошади

5. напишите все цвета:
Красный, жёлтый, коричневый, зелёный.

Posted in Անգլերեն

18.03.2021 English

❤️MY MOM❤️

My mom’s name is Anna.

She has brown hair and green eyes.

Her favorite color is purple.

My favourite thing to do with my mom is playing with her.

💕I love my mom because she is nice and pretty 💕

❤️I LOVE MY MOM❤️

        MOTHER’S DAY MESSAGE

I love my mom very much.She is my best friend.She plays with me and loves me.She is my heart.She is dear mom.

Posted in մաթեմ

18.03.2021

Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

5×5=25

Կողմ 5
Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

9×9=81

Կողմ 9
Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

7×7=49

Կողմ 7
Հավասարակողմ եռանկյան պարագիծը 180 դմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։

180÷3=60

Կողմ 60
Հավասարակողմ եռանկյան պարագիծը 120 սմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։

120÷3=40

Կողմ40
Ուղղանկյան երկարությունը 20 սմ է, իսկ լայնությունը 2 սմ փոքր է: Գտիր այդ ուղղանկյան մակերեսը:

20÷2=10

20×10=200

Կողմ200
Փակագծեր պարունակող արտահայտություններ
100·(492:4+2880‬:20)=26700

492÷4=123

2880÷20=144

100×267=26700

2015-(1680+320):10=1815

1680+320=2000

2000÷10=200

2105-200=1815

8115-(2490-190):20=8000

2490-190=2300

2300÷20=115

8115-115=8000

(1000-80•5):60+390=490


80×5=400

1000-400=600

600÷60=100

390+100=490


16‧(5670:3-890)=16000

5670÷3=1890

1890-890=1000

16×1000=16000

(2000 + 60‧5) : 100 + 27=50

60×5=300

2000+300=2300

2300÷100=23

23+27=50

50·(3600:12-360:20)=14100

3600÷12=300

360÷20=18

300-18=282

282×50=14100

Posted in Մայրենի

Անբախտ վաճառականները

Լեգենդ

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

Առաջադրանքներ

Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։

մուրհակ-փաստաթուղթ

Ֆարս -զավեշտ

բադամ-Նուշ

Չինումաչին-Չինաստան


Նկարագրիր բալլադի հերոսներին։

Բալլադի հերոսներն են

Չղջիկը, ճայը և փուշը։

Իմ կարծիքով Ճայն ու չղջիկը անբախտ վաճառականներ էին, որոնց հետ դժբախտ դեպք պատահեց։

Իսկ փուշը դարձավ այս լեգենդի զոհը որը միայն իր պարտքներ ուզում։


Արձակ շարադրանքի միջոցով պատմիր լեգենդի բովանդակությունը։


Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։


Ջղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրու։

Չղջիկներ միակ թռչող կաթնասուններն են. պատկանում են ձեռնաթևավորների կարգի կաթնասունների ենթակարգին։ Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Հայաստանում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։

Տեսակների մեծ մասը բնակվում է Հայաստանի հարավային և հարավարևելյան մարզերում, Մեհելիի պայտաքիթ չղջիկը՝ նաև Երևանի շրջակայքում, որոշ տեսակներ (գորշ ականջեղ, եվրոպական լայնականջ, լայնականջ ծալքաշուրթ չղջիկներ)՝ հյուսիսային շրջաններում, փոքր իրիկնաչղջիկը՝ հյուսիսային և հարավային անտառաշատ տարածքներում։


Փորձիր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։