Posted in Անգլերեն

My day

Hello!!

My name is David.I wake up at 8:28.I wash my hands and face,brush my teeth.Then I have breakfast with my brother.I leave my house at 8:50. My school is next to my house.I do my lessons at school and I came back home at 13:35. I have dinner, and do my homework.After it I go to play with my friends. Then I watch TV with my brother, play together different game s. I go to bed at. 22:30.

Posted in բնագիտություն

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. Ր անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:

Մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն:


Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:

Նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն


Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:

Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր


Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ:

Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ

Posted in մաթեմ

Միանիշ և բազմանիշ թվեր

1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։
Միանիշ,երկնիշ,բազմանիշ

2. 3567 թիվը գրի առնելիս քանի՞ թվանշան են գործածել, և որոնք են դրանք։
Բազմանիշ թիվ է և օգտագործվել է 4 թիվ

3. 489655784 թիվը գրի առնելիս քանի՞ տարբեր ու քանի՞ կրկնվող թվանշաններ են գործածվել։
1 կրկնող 7 տարբեր
4. 60285 թիվը գրի առնելիս քանի՞ թվանշան են գործածել, և որոնք են դրանք։
5 թվանշան 6,0,2,8,5

5. 70562866 թիվը գրի առնելիս քանի՞ տարբեր ու քանի՞ կրկնվող թվանշաններ են գործածվել։
1 կրկնող 6 տարբեր
6. 85640058 թիվը գրի առնելիս քանի՞ թվանշան են գործածել, և որոնք են դրանք։

5 թվանշան 8,5,6,4,0
7. 56689554100 թիվը գրի առնելիս քանի՞ տարբեր ու քանի՞ կրկնվող թվանշաններ են գործածվել։
3 կրկնվող 5 տարբերող
8. Ո՞րն է ամենափոքր միանիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։

1 9
9. Հաշվիր բոլոր միանիշ թվերի քանակը։
9-1=8
10. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր միանիշ թվերը գրելու համար։
9թվանշան

11. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։
10 99
12. 15 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։

4
13. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։
7
14. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։

99-10=9
15. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր երկնիշ թվերը գրելու համար։
10 թվանշան
16. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից քանիսո՞վ է ավելի։
99-9=90

17. Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի Գումարը:
10+9=19
18. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի տարբերությունը:
99-9=90
19. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։

100 999
20. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:
99+999=1098
21. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:

999-99=900
22. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:
999-10=989
23. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:
99+999=1098

24. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի գումարը:
99+100=199
25. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։
999-100=899




26. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր եռանիշ թվերը գրելու համար։
10թվանշան
27. Ո՞րն է ամենափոքր քառանիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։

1000 9999
28. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:
9999-10=9989
29. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:

9999-100=9899
30. Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։
8999
31. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր քառանիշ թվերը գրելու համար։

10 թվանշան

32. Ո՞րն է ամենափոքր հնգանիշ թիվը, իսկ ո՞րը ամենամեծը։
10000-99999
33. Հաշվիր բոլոր հնգանիշ թվերի քանակը։

99999-10000=89999



34. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր հնգանիշ թվերը գրելու համար։
10 թվանշան
35. Հաշվիր ամենափոքր հնգանիշ և ամենամեծ քառանիշ թվերի տարբերությունը:

10000-9999=1





Posted in Մայրենի

Բառային առաջադրանքներ

Աջից կամ ձախից հերթով ջնջի՛ր մեկական տառ և ստացի՛ր նոր բառեր:
Փականք-տականք-ական-փակ-ակ

Ընդգծի՛ր այն բառերը, որնոց մեջ տառերն ավելի քիչ են, քան հնչյունները:
Շունչ, որդ, երես, պարտք

            Որդ,երես

Տրված բառերին աջից կամ ձախից ավելացրո՛ւ մեկ տառ այնպե՛ս, որ ստացվի մի նոր բառ:
Ստել, կոճ, որդ, նայել, ոտ

Ստելու,կոճղ,որդի,չնայել,ոտք

Յուրաքանչյուր քայլին մեկ տառ փոխելով՝ ջուր-ից ստացի՛ր ձուկ:
ջուր, սուր, մուկ, ձուկ

Վանկը դի՛ր բառի աջից կամ ձախից և ստացի՛ր նոր բառեր:
պետ, նը, կը, ա, տեզ



Ո՞ր բառն է ,,ավելորդ,,: Ինչո՞ւ:
կապույտ

մանուշակագույն

կանաչ

երկնագույն

կապտավուն

Գրի՛ր բառեր, որոնց մեջ ձայն կա.

Ծլվլոց,խշշոց,մռնչոց,զրնգոց։
Գրի՛ր բառեր, որոնց մեջ ,,դպրոց,, բառը կա:

Դպրոցական,Դպրոցասեր,

Posted in Ռուսերեն

18.09 русский

Болшой дом – У мальчика был болшой дом.
Красивое дерево – Я видел красивое дерево.
Умная сабака – У меня был умная сабака .
Маленький медведь- В лесу был маленький медведь.
Синяя Река – Я в деревне видел синяя река.

Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան <<Նապաստակն ու առյուծը>>

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Այս առակի խորհուրդն այն է,որ պետք չէ խառնվել ուրիշի գործերին և ընկնել փորձանքի մեջ։

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Ով ինչ անի ,իրեն կանի։

3. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Ես նապաստակին խորհուրդ կտամ,որ չխառնվի իրեն չվերաբերող գործերին։

Առյուծին խորհուրդ կտամ,որ մի քիչ բարի լինի և չպատժի խեղճ կենդանիներին։

Աղվեսին խորհուրդ կտամ,որ բկլիկություն չանի և չուտի նապաստակներին։

7 միավոր

Լրացուցիչ աշխատանք

1. Առակը կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք; Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր էջի կարծիքներ բաժնում:

8-9 միավոր

Posted in Մայրենի

«Ես»


Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա’ պատմվածքը և դուրս գրի’ր հականիշները:

Այո-ոչ,

ես-դու

տաք-սառը

կոշտ-փափուկ

բարձր-ցածր

ճիշտ-սխալ

լույս-խավար

սև-սպիտակ

  1. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:

Իմ կարծիքով աշխարհի ամենակարևոր բառը դա բարևն է, քանի որ բարևը դա Աստծունն է,բոլորին պետք է բարևել,ծանոթ թե անծանոթ:

  1. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

  1. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:
  2. Իիմ կարծքով աշխարի առաջին բառերը դա այոն ու ոչն է:
  1. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրիր նրանց։

<<Ես>> բառը շշուկով արտասանող մարդիկ ցածրախոս էին և մի քիչ վախեցած:Իսկ <<ես>> բառը լացով արտասանող մարդիկ նվնվան և տխուր էին:

  1. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
  1. Ինչո՞ւ տիեզերագնացները սովորական հագուստ չեն հագնում:
  2. Ինչո՞ւ է Աստված ստեղծել մարդուն:
  1. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ

Մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ այն ժամանակ, երբ այոից ու ոչից բացի այլ բառեր հորինեցին:

  1. Մտածի’ր ու գրի’ր, թե <<Ինչ բան է այս աշխարհը>>:

Աշխարհը շատ հետաքրքիր արկածներով և բացահայտումներով լի է: