Posted in Հայրենագիտություն

ԵՍ

Ես Դավիթն եմ:Ութ տարեկան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Շատ եմ սիրում իմ դպրոցը ,դասընկերներիս և ուսուցիչներիս:Ես սիրում եմ հեծանիվ վարել,գնդակով խաղալ,լողալ,եղբորս հետ երգել,նկարել ,տարբեր արկածային ֆիլմեր նայել:

Իմ սիրած գույնը կարմիրն է:Ես սիրում եմ ռուսական երգեր երգել և պարել:Ես սիրում եմ համեղ ուտել և ժամանակ առ ժամանակ օգնում եմ մայրիկիս խոհանոցային գործերում:Իմ ամենասիրելի վայրը Երևանում՝ Հանրապետության հրապարակն է և նաև սիրում եմ մեր քաղաքի բոլոր զբոսայգիները :Մենք ընտանիքով հաճախ ենք զբոսնում երեկոները:Սիրում եմ զբաղվել նաև բույսերի խնամքով:Ես շատ կենդանասեր եմ , բայց ամենաշատը սիրում եմ փոքրիկ շնիկներին:Ամեն երեկո ես կերակրում եմ մեր բակի անտուն փոքրիկ շնիկներին:

Posted in Ռուսերեն

Про дом

Задание 1. Найдите в тексте антонимы данных слов, а потом напишите к ним синонимыНапример: лживый – настоящий – реальный
маленький, молодой, большой, страшный, холод

маленький-большой

молодой-старый

большой-маленький

страшный-добротный

холод-жара


Заданине 2. вставь пропущенные буквы.Я расскажу вам о себе. 
Самый настоящий, болшой, многквартирный дом.Собирали меня по кирпичику люди.
Интересно наблюдать за тем, как кроха преврщается во взрослго человека!

Posted in Ռուսերեն

Мой дом

Меная зовут Давид.У меня дом не большой.У меня есть папа,мама,брат,дедушка и бабушка.Мой брат любит петь разные песни,умеет играть футбол и боится от змеи.Я тоже люблю игать футбол с друзями.Я страшно боюсь от волка.

Posted in Մայրենի

Լսում ենք հեքիաթը և պատասխանում հարցերին. Ղազարոս Աղայան «Մեղուն և Աղավնին»

  1. Ի՞նչ փորձանքի մեջ էր ընկել մեղուն:
  2. Մեղուն ընկել էր ջրի մեջ:
  3. Ի՞նչն օգնության հասավ մեղվին: Ինչպե՞ս նրան օգնեց:
  4. Աղավնին տերևով դուրս հանեց մեղվին:
  5. Ինչպե՞ս մեղուն իր երախտագիտությունը (շնորհակալությունը) հայտնեց աղավնուն:
  6. Մեղուն էլ փրկեց աղավնու կյանքը չար որսորդի կրակոցից:
  7. Քո կարծիքով ինչի՞ մասին էր հեքիաթը:
  8. Լավություն արա,գցիր ջուրը,մի օր հետ կգա:
Posted in Uncategorized

Ծույլ մեղուն

Կար_ չկար  մի տզտզան բայց,   շա՜տ  ծույլ  մեղու կար:Մեղուների թագավորը  նրան դուրս էր հանել  փեթակից, քանի որ նա համառորեն չէր ուզում նեկտար հավաքել ծաղիկներից: Նա շատ   էր  սիրում սրինգ  նվագել և, երբ սկսում էր  նվագել , անտառի բոլոր միջատներն ու բզեզները հավաքվում էին նրա շուրջը: Մի   օր  շատ պատահաբար  նա կորցնում  է         սրինգը:Նա շատ է  տխրում,օրերով  սկսում է լաց լինել,բայց անօգուտ:Այդպես էլ  չի գտնում իր սրինգը  և որոշում է  նկարել:Նա նկարում է  բզեզներից   մեկին  և իր մոտ  վատ չի ստացվում:Բայց  անկարգ  բզեզները  պատառոտում  են  նկարը:ՈՒ  այսպես առանց   նկարի ու սրինգի նա այլևս  ոչ  մեկի  պետք չէր  ու  նստում սպասում է, թե երբ է ծերանալու: Մի  օր  այդ  նկարի միջի  բզեզը  խոտերի  մեջ  գտնում է  պատառոտված  նկարն  ու  սրինգը: Անմիջապես   բերում և տալիս է  մեղվին:Մեղուն աշխարհով  մեկ  է  լինում,ուրախությունից  սկսում  է  թռչկոտել:ԵՎ  բոլորը  նորից  հավաքվում  են   մեղվի  շուրջը  և  ուրախանում: 

Posted in Մայրենի

<> Ղազարոս Աղայան

   Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

   — Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

   — Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

   — Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:

   — Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:

   — Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում:
  2. Հավը տալիս է ձու, իսկ մեղուն տալիս է մեղր: Մեղուն ավել կարևոր գործ է անում:
  3. Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն:
  4. Մեղուն տարբեր ծաղիկներից նեկտար է հավաքում և դրանով մեղր է պատրաստում:
  5. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ):
  6. ծիծաղել,կչկչալ,թռչկոտել,հարցնել,շինել,տզտզալ,ածել,կարծել,համարել,
  7. հայտնել:
  8. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.Քո խելքի բանը չէ-ընդունակ չէ ընկալելու ասածը
    պարապ-սարապ-անգործ

Posted in Uncategorized

Իմ անվան պատմությունը

Դավիթ,  հին հրեական ծագման անձնանուն, թարգմանաբար նշանակում է «սիրելի», «սիրահար», «սիրեցյալ»։  Հայերեն սիրական «սիրելի» բառից, գործածվում է անհիշելի ժամանակներից։  Ռուսերեն ժողովրդական տարբերակն է, որից  առաջացել է։ Բիբլիական այս անունը տարածված է ոչ միայն քրիստոնյա ազգերի մեջ, այլ նաև անցել   մուսուլմանության մեջ,  հայտնի է  որպես Դաուդ :