Posted in Մայրենի

Տեքստային աշխատանք

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

1.Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:


Պատմվածք


Քանի,որ այստեղ վաճառականի և տղայի պատմությունն էր։


2.Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:


Տղան շատ բարեսիրտ, կիրթ, մաքրասեր էր։


3.Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ:


Որովհետև այդ տղան լիքը վկայականեր ուներ։


4.Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:


Իմ կարծիքով բարեկիրթ մարդը դա կրթված,մաքրասեր։

5.Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:

Լավ կրթված


6.Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:


Այս պատմության ասելիքը այններ,որ պետք է լինել կրթված ինչպես պատմության տղան։


7.Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/ 3-ական բառ:
Բժիշկ, հող, հուշ, թուղթ:

Բժիշկ-աշխատասեր, ամենալավ, ատամնաբուժ։

հող- շականակագույն, խոնավ, հատուկ։

հուշ-

թուղթ-գունավոր, նկարված, սպիտակ։