Posted in Մայրենի

Կտակ վասն գանձի Վարդան Այգեկցի



Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:


Աշխարհաբար
Իմաստասեր մի աղքատ ուներ մի ծույլ որդի և մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց։
Որդիներ, շատ գանձ կա պահված իմ հայրերի կողմից այգում մեր, իսկ տեղը ցույց չեմ տալիս, այլ ով աշխատի և ավելի խոր այստեղ փորի այստեղ կգտնի գանձը։ և հոր մահվանից հետո սկսեցին որդիները աշխատել մեծ չարչարանքով և ավելի խոր վարում էին, և ամեն մեկն ինքն էր ջանում, որ, որպեսզի ինքն գտնի գանձը։
և սկսեց այգին աճել և զորանալ և տվեց շատ պտուղ և լցրեց նրանց գանձով։

Բառարան

ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս — որդիներ
ի ժամ մահուն — մահվան ժամին
կոչեաց — կանչեց
զորդիսն — որդիներին
որդեակք — որդյակներ
պահեալ — պահված
ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին — այգում
զտեղին — տեղը
ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս
որ — ով, ով որ
խորագոյն — ավելի խոր
փորէ — այստեղփորի գտանէ — այստեղ կգտնի
յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով
վարէին — վարում էին
իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)
զի — որ, որպեսզի
գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ — տվեց
ելից — լցրեց
զնոսա — նրանց
գանձիւ — գանձով

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.
Կոչեաց-կանչեց, որդեակք-որդեակներ, պահեալ-պահված, աշխատութեամբ-չարչարանքով, յայգին-այգում, յետ-հետ, զտեղին-տեղը, զգանձն-գանձը, զնոսա-նրանց, մահուան-մահվան, խորագոյն-ավելի խոր, իւրն-ինքն:

  1. Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
    ասէ-ասա, որդիքն-որդիներ, սկսան-սկսեցին, յայգին մեր-այգում մեր, զգանձն-գանձը, սկսաւ-սկսեց, բազում պտուղ-շատ պտուղ, ետ բազում պտուղ-տվեց շատ պտուղ:
    3.Աշխարահաբար դարձրու առակը:
    4.Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:

5.Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը:
Առակը ցույց է տալիս որ եթե մարդը ցանկանում է ինչ-որ բանի հասնել նա պետք է շատ աշխատի։