Posted in Մայրենի

Գործնական քերականություն 16.03.2023

39. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր 
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպիչ, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-, ուտել, խմել, հագնել, ձգել-ձգիչ, փակել-փակիչ, 
խթանել-խթանիչ, փաթաթել-փաթաթիչ, ճոճել-, գանձել, զսպել-զսպիչ, ջնջել-ջնջիչ, ծածկել-ծածկիչ, կապել-կապիչ, օրորել:

40.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

անսանձ ձի

Միջնադարի քար

մայրաքաղաք մեծ

ամենամեծ քաղաք

մեկամսյա երեխա

շրջակայք

մեծագույն

41. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով: Կանգ առնել-կանգնել, մուր գալ-մուրալ, շուռ գալ-շրջվել, ցույց տալ-ցուցադրել:

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:

աչք ածել
աչք անել
աչք աչքի գցել
աչք առնել
աչք բացել
աչք գոցել
աչք գցել մեկի
աչք դնել
աչք ընկնել
աչք ծակել
աչք ձգել
աչք ման ածել
աչք նետել
աչք շլացնել
աչք տալ
աչք տնկել
աչք ու ականջ
աչք ունենալ
աչք ունենալ մի բանի վրա

գլուխ անցնել մի բանի
գլուխ գալ
գլուխ գլխի
գլուխ գլխի դնել
գլուխ գլխի լինել
գլուխ գործոց
գլուխ դարձնել
գլուխ դնել մեկի հետ
գլուխ դնել մի բանի
գլուխ ելնել
գլուխ թափել
գլուխ թեքել
գլուխ իջեցնել
գլուխը խոնարհել մեկի առջև
գլուխ ծռել
գլուխ կոտրել
գլուխ հանել մի բանից
գլուխ ճաքացնել
գլուխ ճաքել
գլուխ պատռել
գլուխ ջարդել
գլուխ վեր բերել
գլուխ տալ
գլուխ տանել
գլուխ տրաքացնել

43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
 Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրութամբ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատորեն կարող է տեղավորվել ժամանակակից մի շենք: