Posted in Մայրենի

Գործնական քերականություն 23.03.2023

52.Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: 

ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

53.Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

 Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հեռավոր անցյալն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

54.Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա , Ինդոնեզիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Դանիա, Ավստրալիա, Ավստրիա, Նորվեգիա:

55. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:
(թրթռալ,թռվռալ)
Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)
Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)
Քարերը գռգռալով իջնում էին լանջի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

Posted in Մայրենի

Հովհաննես Շիրազ. Մորս տեսա երազիս մեջ


https://soundcloud.app.goo.gl/k7x9x

Մորս տեսա երազիս մեջ,
Երազիս մեջ մորս տեսա,
Ընկա գիրկը մուրազիս մեջ,
Աստվածային դրախտն հասա:
Չէ`,մանկացա մորս գրկում,
Դրախտն ինչ է,երբ մայրս կա,
Չար չմնաց էլ իմ հոգում,
Նարեկից խոր բարիացա…
Երբ զարթնեցի`մայրս չկար,
Մայրս չկար,երբ զարթնեցի,
Սիրտ իմ, վշտի անդունդն ընկար,
Դժոխքն ինչ է`նոր զգացի…

Posted in բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք բնագիտություն

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը բնութագրում է թաք և սառը հասկացությունները։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
    Երբ որ ջերմաչափի ցուցմունքը դադարում է փոխվել, այդ պահին ջերմային հավասարակշռության վիճակում
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Հեղուկային, էլեկտրոնային, մեծանիկական, օպտիկական, գազային։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:
  5. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
    Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
  6. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
    Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
  7. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
  8. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
    Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
  9. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:
  10. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
  11. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
    2. Չի կարելի  պառկել գետնին:
    3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
    4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
    5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
    6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
    7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
    8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:
  12. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ:
  13. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
    Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
  14. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրն էլ է մագնիս և ունի իր բևեռները։
  15. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
    Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։
Posted in Մայրենի

Գործնական քերականություն 22.03.2023

49.Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:

Ա. Երգել-երգիչ, ուսուցանել-ուսուցիչ, նկարել-նկարիչ, գործել-գործիչ, բնակվել-բնակիչ, հսկել-հսկիչ, լողալ-լողորդ, վարել-վարիչ, հաճախել-հաճախորդ, գնել-գնորդ, որսալ-որսորդ, պահել-պահակ, սուտ ասել-սուտասան, իշխել-իշխան, վեպ ասել-վիպասան, այցելել-այցելորս, վրեժ առնել-վրիժառու, երկրպագել-երկրպագու:

Բ. Հունձ-հնձիչ, ուղի-ուղորդ, թագ-թագավոր, զեն(ք)-զինվոր. դատ-դատավար, ձի-ձիավար, այգի-այգեպան, հնոց-հնէաբան, ջրաղաց-ջրաղապան, խանութ-խանութպան, նախիր-նախնապան, ուղտ-ուղտավոր, պարտեզ-պարտեզապան, էշ-էշավար:

50. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական:

Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքային, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամական, շուն-շնային, անձ(ն)-անձնական, զինվոր-զինվորական, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծննդային, տուն-տնական, անապատ-անապատային, դև-դեային, դյուցազն-դյուցազնային, աղաչ(ել)-աղաչական, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ստրկային, պետ-պետական, տոհմ-տոհմային, հանրապետ(ություն)-հանրապետական, խորհուրդ-խորհրդային:

Posted in Մայրենի

Մայրս

Մեր մայրիկները ամենալավն են։ Նրանք միշտ մեզ օգնում են ամեն տեղ, նրանք մեզ սիրում են ինչպես մենք նրանց։ Նրանք մեզ նվիրում են տարբեր նվերներ որը մեզ ուրախացնում է։ Օրինակ իմ մայրիկը ինձ և իմ եղբայրներին շատ է սիրում։ Ես իմ մայրիկին շատ եմ սիրում որովհետև նա շատ բարի է։ Նրանք օգնում են մեզ մենք ել օգնում ենք նրանց։ Առանց մայրիկների մենք չէինք լինի։ Մայրիկը մեր ամենինչն է։ Եթե մայրիկը ջղայնանում է դա չի նշանակում որ մայրիկ մեզ չի սիրում։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն 21.03.2023

45. Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, մի եղիր անգետին սիրելի :
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում,  ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

46.Առանձնացրո՛ւ բայերը:

Երբեք, մազեր, վազելխմել, պարտեզ, պայման, խոսելմտադրվելմտածելերազել, ափսե, պատերազմ, պատմություն, վերցնելցանկանալ:

47.  Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը

Ա. Այդ գործարքը մեզ բոլորովին էլ (ձեռնատու, ձեռնտու) չէ, ուստի մենք հրաժարվում ենք:

Բ. Չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, որի հետևանքով վատացել էր նրա (ընտանեկան, ընտանեական) դրությունը:

Գ. Մասնագիտական խորհուրդը երիտասարդի ատենախոսությունը գնահատեց ըստ (արժանավույն, արժանվույն):

Դ. (Ներողություն, ներեղություն) խնդրելու փոխարեն հոխորտում է:

Ե. Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տասը, տաս) դրամ:

Զ. Լեռնագնացները, հաղթահարելով հերթական (բարձունքը, բարձրունքը), շարունակեցին իրենց երթը դեպի ամենաբարձր գագաթը:

48. Տրված համանուններով կազմիր նախադասություններ՝ հարկ, փող, ափ:

Posted in տեխնոլոգիա

Մեկ սովորող մեկ համակարգիչ

Իմ բլոգը

Իմ բլոգը ունի համարյա 5 տարվա պատմություն։ Բլոգս ստեղծվել է Ծաղիկ Գասպարյանի կողմից։ Իմ կարծիքով իմ բլոգը հետաքրքիր բլոգ է, բլոգումս հիմնականում ներկայացնում եմ իմ առօրյա դասերը։ Բլոգումս նաև կան նախագծեր և ճամփորդությունների պատմությունները։ Ես ունեմ նաև լիքը բաժիններ, որտեղ որ ես գցում եմ իմ առօրյա դասերը։

Իմ համակարգիչը

Իմ պլանշետի տեսակը Լենովո համակարգիչ է։ 3 տարի է ինչ ես օգտագործում եմ։ Իմ համակարգչում խնդիրներ չկան։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն 16.03.2023

39. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր 
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպիչ, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-, ուտել, խմել, հագնել, ձգել-ձգիչ, փակել-փակիչ, 
խթանել-խթանիչ, փաթաթել-փաթաթիչ, ճոճել-, գանձել, զսպել-զսպիչ, ջնջել-ջնջիչ, ծածկել-ծածկիչ, կապել-կապիչ, օրորել:

40.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

անսանձ ձի

Միջնադարի քար

մայրաքաղաք մեծ

ամենամեծ քաղաք

մեկամսյա երեխա

շրջակայք

մեծագույն

41. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով: Կանգ առնել-կանգնել, մուր գալ-մուրալ, շուռ գալ-շրջվել, ցույց տալ-ցուցադրել:

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:

աչք ածել
աչք անել
աչք աչքի գցել
աչք առնել
աչք բացել
աչք գոցել
աչք գցել մեկի
աչք դնել
աչք ընկնել
աչք ծակել
աչք ձգել
աչք ման ածել
աչք նետել
աչք շլացնել
աչք տալ
աչք տնկել
աչք ու ականջ
աչք ունենալ
աչք ունենալ մի բանի վրա

գլուխ անցնել մի բանի
գլուխ գալ
գլուխ գլխի
գլուխ գլխի դնել
գլուխ գլխի լինել
գլուխ գործոց
գլուխ դարձնել
գլուխ դնել մեկի հետ
գլուխ դնել մի բանի
գլուխ ելնել
գլուխ թափել
գլուխ թեքել
գլուխ իջեցնել
գլուխը խոնարհել մեկի առջև
գլուխ ծռել
գլուխ կոտրել
գլուխ հանել մի բանից
գլուխ ճաքացնել
գլուխ ճաքել
գլուխ պատռել
գլուխ ջարդել
գլուխ վեր բերել
գլուխ տալ
գլուխ տանել
գլուխ տրաքացնել

43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
 Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրութամբ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատորեն կարող է տեղավորվել ժամանակակից մի շենք:

Posted in Մայրենի

Մայրենի 15.03.2023

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա,փ և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

Անհարթ ճանապարհ

Կապույտ ձուկ

Ջղայն նավաստի

Հետաքրքիր արկած

  1. Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված-արծաթապատ
կարճ հասակ ունեցող-կարճահասակ
կանգ առնել-կանգառ
միտք անել-մտածել
արծաթով պատված-արծաթապատ

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի, իրեն կանի :

Ինչ որ ցանես, այն կհնձես:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը ոչ :

 4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն-քարից շենք
անուշա համ- անուշ համ ունեցող
ծաղկազարդ- ծաղիկներով զարդարված
անտուն- տուն չունեցող

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս-մութ
խելացի-տգետ
խոսել-լռել
բարի-չար
ամեն ինչ-ոչինչ
օգուտ-անօգուտ

6.Տեքստում ինչպե՞ս է նկարագրված մեծ ձուկը:

Տեքստում նկարագրված էր այսպես որ ձուկը այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէին կարողանում։

7.Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ՝

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 8.Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

Հեղինակը առաջարկեց որ երկու ամենաբարձր կայմերը իրար կապեն և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տան ծնոտներին։ Այդ ժամանակ ձկան բերանը բաց կմնա։

 9.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Կայմերը թողեցին որ էլ ոչ մի նավ կուլ չտա։

 10.Ստեղծագործական աշխատանք

 Գրի՛ր շարադրություն «Եթե հայտնվեի ձկների աշխարհում» վերնագրով: