Posted in Մայրենի

Հովհաննես Շիրազ. Մորս տեսա երազիս մեջ


https://soundcloud.app.goo.gl/k7x9x

Մորս տեսա երազիս մեջ,
Երազիս մեջ մորս տեսա,
Ընկա գիրկը մուրազիս մեջ,
Աստվածային դրախտն հասա:
Չէ`,մանկացա մորս գրկում,
Դրախտն ինչ է,երբ մայրս կա,
Չար չմնաց էլ իմ հոգում,
Նարեկից խոր բարիացա…
Երբ զարթնեցի`մայրս չկար,
Մայրս չկար,երբ զարթնեցի,
Սիրտ իմ, վշտի անդունդն ընկար,
Դժոխքն ինչ է`նոր զգացի…

Leave a comment