Posted in Մայրենի

Հովհաննես Շիրազ. Մորս տեսա երազիս մեջ


https://soundcloud.app.goo.gl/k7x9x

Մորս տեսա երազիս մեջ,
Երազիս մեջ մորս տեսա,
Ընկա գիրկը մուրազիս մեջ,
Աստվածային դրախտն հասա:
Չէ`,մանկացա մորս գրկում,
Դրախտն ինչ է,երբ մայրս կա,
Չար չմնաց էլ իմ հոգում,
Նարեկից խոր բարիացա…
Երբ զարթնեցի`մայրս չկար,
Մայրս չկար,երբ զարթնեցի,
Սիրտ իմ, վշտի անդունդն ընկար,
Դժոխքն ինչ է`նոր զգացի…

Posted in բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք բնագիտություն

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
    Ջերմաստիճանը բնութագրում է թաք և սառը հասկացությունները։
  2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
    Երբ որ ջերմաչափի ցուցմունքը դադարում է փոխվել, այդ պահին ջերմային հավասարակշռության վիճակում
  3. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
    Հեղուկային, էլեկտրոնային, մեծանիկական, օպտիկական, գազային։
  4. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
    Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:
  5. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
    Հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
  6. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
    Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
  7. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
  8. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
    Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
  9. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:
  10. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։ Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
  11. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
    2. Չի կարելի  պառկել գետնին:
    3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
    4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
    5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
    6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
    7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
    8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:
  12. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
    Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ:
  13. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
    Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
  14. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
    Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրն էլ է մագնիս և ունի իր բևեռները։
  15. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
    Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։
Posted in Մայրենի

Գործնական քերականություն 22.03.2023

49.Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:

Ա. Երգել-երգիչ, ուսուցանել-ուսուցիչ, նկարել-նկարիչ, գործել-գործիչ, բնակվել-բնակիչ, հսկել-հսկիչ, լողալ-լողորդ, վարել-վարիչ, հաճախել-հաճախորդ, գնել-գնորդ, որսալ-որսորդ, պահել-պահակ, սուտ ասել-սուտասան, իշխել-իշխան, վեպ ասել-վիպասան, այցելել-այցելորս, վրեժ առնել-վրիժառու, երկրպագել-երկրպագու:

Բ. Հունձ-հնձիչ, ուղի-ուղորդ, թագ-թագավոր, զեն(ք)-զինվոր. դատ-դատավար, ձի-ձիավար, այգի-այգեպան, հնոց-հնէաբան, ջրաղաց-ջրաղապան, խանութ-խանութպան, նախիր-նախնապան, ուղտ-ուղտավոր, պարտեզ-պարտեզապան, էշ-էշավար:

50. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական:

Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքային, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամական, շուն-շնային, անձ(ն)-անձնական, զինվոր-զինվորական, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծննդային, տուն-տնական, անապատ-անապատային, դև-դեային, դյուցազն-դյուցազնային, աղաչ(ել)-աղաչական, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ստրկային, պետ-պետական, տոհմ-տոհմային, հանրապետ(ություն)-հանրապետական, խորհուրդ-խորհրդային:

Posted in Մայրենի

Մայրս

Մեր մայրիկները ամենալավն են։ Նրանք միշտ մեզ օգնում են ամեն տեղ, նրանք մեզ սիրում են ինչպես մենք նրանց։ Նրանք մեզ նվիրում են տարբեր նվերներ որը մեզ ուրախացնում է։ Օրինակ իմ մայրիկը ինձ և իմ եղբայրներին շատ է սիրում։ Ես իմ մայրիկին շատ եմ սիրում որովհետև նա շատ բարի է։ Նրանք օգնում են մեզ մենք ել օգնում ենք նրանց։ Առանց մայրիկների մենք չէինք լինի։ Մայրիկը մեր ամենինչն է։ Եթե մայրիկը ջղայնանում է դա չի նշանակում որ մայրիկ մեզ չի սիրում։